News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների եւ իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից: «Քաղաքական գործընթացին մասնակցելու ազատություն» բաժնում կարդում ենք. «Հուլիսի 11-ին խորհրդարանական մեծամասնությունը, «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն, քվեարկությամբ դադարեցրեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի լիազորությունները՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այն հիմնավորմամբ, որ նա բացակայել էր Ազգային ժողովի խորհրդի (ղեկավար կոմիտեի) նիստերի գերակշիռ մասից։ Խորհրդարանական մեծամասնությունը նաեւ պնդում էր, որ ապրիլի 4-ին Թագուհի Թովմասյանը չի կասեցրել «ատելության խոսքը», երբ նրա նախագահած հանձնաժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունները։

Թովմասյանը, ըստ հաղորդումների, Ազգային ժողովին նախապես տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով՝ հուլիսի 11-ի նիստին չի կարողանա ներկա գտնվել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը, այնուամենայնիվ, այդ օրը հարցը դրել է քվեարկության։ Պատգամավորը լիազորությունների դադարեցման հարցով դիմել է դատարան։ Մինչ լիազորությունների դադարեցումը Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ Ազգային ժողովում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, քանի որ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների եւ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի լիազորությունները, խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ, ավելի վաղ դադարեցվել էին աշխատակարգի ու կանոնակարգերի խախտման պատճառով, իսկ որոշներն էլ հրաժարական էին տվել՝ ի նշան համերաշխության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալն աբսուրդ է, ոչ ոք չի պատրաստվում քննարկել դա կամ ընտրել նրան․ Ալեն Սիմոնյան
Դա աբսուրդ է, Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա…
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
Ամենաշատ