News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Չեմ ուզում Ադրբեջանի նախագահին մեկնաբանել, մեզ մոտ էլ շատ բան մենք ենք ասում: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, ով ասել էր. «Մենք ասացինք եւ թշնամի Հայաստանը մեր պահանջով վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը:  Այդպես է լինելու հետայսու»:

«Դա ներքին լսարանի համար է նախատեսված: Այնուամենայնիվ, հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացնում ենք եւ մեզ համար մշտապես զարմանալի եւ անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել, հրապարակավ՝ այլ: Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ երբ ես բանակցում եմ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, այնտեղ դիմացի կողմից այնպիսի տպավորություն է, որ շատ երկար սպասված,  շատ սիրալիր հանդիպում է: Կա այլ խոսույթ, դրա համար մենք ասում ենք, որ այդ ատելության խոսքը պետք է նվազեցնել, այդ հռետորաբանությունը պետք է հանել, որովհետեւ դա չի բռնում իրական բանակցություններին»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ալիեւը, որ մի տեղ մի բան է ասում, մի ուրիշ տեղ՝ այլ բան, կգնա խաղաղության ու չի «քցի» Հայաստանին, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որեւիցե մեկի հետ կապված այդ «քցելու» տրամաբանությունը, բնական է, միշտ կա, բայց դու պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկես, որ իմանաս, որ այդ  հավանականությունը դու նվազեցնում ես: Խաղաղության պայմանագիրը, հստակ սահմանը ամենանվազեցնող բանն է, որ կարող է լինել: Ասում ենք՝ ամրացված գիծ ենք ստեղծում, բայց ո՞վ կարող է ասել, որ այդ գիծը 100 տոկոսով կարող է պաշտպանված լինել: Բայց մենք այնուամենայնիվ, դա ստեղծում ենք եւ դա կարեւորագույն գործողություն է: Հիմա սահման ունենալը, խաղաղության պայմանագիրը  ամրացված գծից էլ ավելի պինդ ու էլ ավելի ուժեղ փաստարկ է, որ պետությունը պետք է անի: Դրա համար այդ ամենի հետ մեկտեղ զբաղվում ենք բանակի ամրապնդմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ