News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում դիմեց խորհրդարանական ընդդիմության պատգամավորներին՝ առաջարկելով, որ իրենց խմբակցության համար կարող են ընտրել ավելի լավ անվանում։

Ըստ նրա՝ «Հայաստան» խմբակցությունը կարող է լինել «Սրբազան դաշինք»․ «Ինչ վատ է որ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դաշնակցություն, եկեղեցու որոշ սպասավորներ, հիրավի՝ «Սրբազան դաշինք», որը պետք է վերականգնի հին կարգերը»։

Այնուհետև նա անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հնչեցրած արտահայտություններին. «Ասում է՝ կարո՞ղ եք ցույց տալ մի օրենսդրական ակտ, որտեղ սահմանվում է սահմանների վերարտադրություն տերմինը։ Պարզ բացատրեմ՝ ինչի մասին է խոսքը. Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Խորհրդային Միության փլուզման պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմաններով:

Այսինքն՝ Հայաստանի սահմանները համապատասխանում են ՀԽՍՀ սահմաններին, Ադրբեջանի սահմաննները համապատասխանում են ԱԽՍՀ սահմաններին: Հետևաբար մենք նոր սահմաններ չենք կարող գծել, որովհետև նոր սահմաններ գծելու կարիք չկա: Նոր սահմանը նույն ինքը հին սահմանն է Խորհրդային Միության փլուզման պահին:

Երբ մենք ասում ենք, որ մենք վերարտադրում ենք սահմանը, նկատի ունենք, որ սահմանագծման գործընթացում վերականգնում ենք, վերահաստատում ենք խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները»,- ասաց Ռուբինյանը::

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե սահմանազատման գործընթացում որպես հիմք են ընդունվում տարբեր թվականների քարտեզներ, Ռուբինյանը պարզաբանեց. «Այս հատվածում սահմանազատման հիմքը կոնկրետ 1976 թվականի ԳՇ քարտեզն է, որն իր հերթին հիմնված է 1969 թվականի սահմանի վրա: Երբ ասում եք՝ 1988 թվականի փաստաթղթեր, էլի ինչ-որ տպավորություն է ստեղծվում, որ կա ինչ-որ նոր այլ քարտեզ, որը մեզ շատ ավելի ձեռնտու է: Այդպես չէ: Խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջև մեծ տարբերություններ չկան»:

Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ հայկական կողմը տասնամյակներ շարունակ փորձել է մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքների. կորցրել ենք տարածքներ, զոհեր: Նաև արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում «միշտ ստացել ենք վատագույն տարբերակը»:

«Եթե ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում չկան բավարար երաշխիքներ մեզ համար, դա չի նշանակում, որ չպիտի ոչ մի բան անենք, դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պիտի ստեղծենք այդ երաշխիքները: Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում, ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ասաց Ռուբինյանը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև ընդդիմության այն մեղադրանքներին, թե իշխանությունը անվանարկում է եկեղեցուն․ «Նախ որոշ եկեղեցականներ ուզում են իրենց նույնականացնել եկեղեցու հետ, դուք էլ՝ սրբազան դաշինքի անդամներդ, այդ գծի մեջ ուզում եք ձեզ նույնականացնել եկեղեցու հետ, բայց եկեղեցու հետ ոչ ոք չի կարող նույնականացվել, ինչպես և պետական պաշտոնյաները չեն կարող նույնականացվել եկեղեցու հետ։ Եթե մեր որոշ սպասավորներ ուզում են զբաղվել քաղաքականությամբ, պետք է գիտակցեն, որ կարող են ենթարկվել քննադատությունների, բայց դա չի նշանակում, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետք է վերցնեն որպես վահան և պաշտպանվեն քաղաքականության մեջ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ