News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Դա աբսուրդ է, Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա քննարկել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ինքը բացառում է, որ ՔՊ-ն կարող է Բագրատ Սրբազանին ընտրել վարչապետի պաշտոնում:

«Բացի այդ, Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ և թեկնածություն առաջադրել»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե հրապարակը ճնշի իշխանություններին, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այսինքն, հրապարակը որ ճնշի Սահմանադրությունը պետք է քանդե՞նք։ Դա հակասահմանադրական է»:

Լրագրողները հիշեցրին, որ Փաշինյանի կոչով էլ դատարաններն են շրջափակվել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց․ «Եթե ժողովուրդը հավաքվում է դատարանի մոտ, դա դառնո՞ւմ է սահմանադրական կարգի տապալում։ Նման բան չկա, չի քննարկվում, ու ես զարմանում եմ, որ ինչ-որ մարդիկ մտածում են նման բան գեթ մեկ մարդ կարող է քննարկել։ Ոչ մի ինտրիգ, ոչ մի արտառոց բան իշխանության մոտ չի կատարվում, մենք շատ ուրախ ենք, որ ՀՀ-ում քաղաքական գործընթացներ են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ