News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Տավուշում պետական սահմանի դեմ պայքարողների հայրենիքը Խեյրիմլի՞ն է, թե՞ Կըզըլ Հաջիլին ․․․ իսկ միգուցե Աղաշը Ասկիպարա՞ն։ Պետական սահմանի ստեղծմանը ընդդիմացողներից քանի՞սն են պատրաստ կռվել հանուն ադրբեջանական բնակավայրերի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«Քանի՞սն են պատրաստ կռվել հանուն այն ադրբեջանական բնակավայրերի, որ երբեք Հայաստանի կազմում չեն եղել։

Քանի՞սն են պատրաստ իրենց ամուսնուն, հորը, զավակին պատերազմ ճանապարհել։

Քանի՞սն են պատրաստ կրել պատերազմի դառը հետևանքները։

Վարձու քարոզիչներից՝ և ոչ մեկը, պատերազմի հետևանքները կրելու ենք բոլորս, առաջին հերթին՝ տեղաբնակ գյուղացին ու շարքային զինվորը։

Իսկ պատերազմը սարերի հետևում չէ, ատամները սրած՝ հարմար առիթի են սպասում, որ նախ տարածքներ նվաճեն Հայաստանից, ապա Հայաստանը ծայրագավառի վերածեն ու Ղարաբաղի պես սկուտեղի վրա մատուցեն։

Մենք բավարար քաղաքական կամք ու վճռականություն պետք է ունենանք՝ պատերազմ սկսելու հիմքերը չեզոքացնելու համար։ Բավական է՝ ինչքան մատաղացու գառան նման մորթվեցինք՝ բնազդաբար տրվելով «փրկիչների» քաղցր խոստումներին։ Ոչ ոք չի փրկելու, Ղարաբաղը վառ օրինակ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շփումներն Ալմաթիում ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների հունով. Զախարովա
Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաթիի բանակցությունները...
Մոսկվան ողջունում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Ալմաիթիում անցկացրած բանակցությունները
Ռուսաստանը ողջունում է արտգործնախարարների բանակցությունները...
Այսօր լրանում է սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետը. Ե՞րբ է այն ստորագրվելու
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռևս չեն վերսկսվել. Բնակիչ
Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու...
Հայ փորձագետները կոչ են անում դադարեցնել Ալմա-Աթայի հռչակագրի կեղծումը պետական ​​մակարդակով
2024 թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել...
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին 12 միլիոն եվրո է հատկացրել
Երբ խոսում ենք «Խաղաղության խաչմերուկի» մասին, խոսում ենք ոչ միայն...
Ամենաշատ