News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Կիրանցում դեռևս չեն վերսկսվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, սակայն նախօրոք հայտնել էին, որ աշխատանքների վերջնաժամկետը մայիսի 15-ն է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեցին Կիրանցի բնակիչները:

«Այս պահին աշխատանքներ չեն ընթանում, մարդիկ ուղղակի սպասում են՝ թե ինչ է լինելու,-պատմեցին գյուղացիները:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Կիրանց գյուղի հատվածում առանց պաշտոնական պարզաբանման ժամանակավորապես կասեցվել էին  սահմանազատման և սահմանագծման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ էին անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Հիշեցնենք, որ Տավուշից մեկնարկած երթը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 9-ին հասավ Երևան, և հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը իշխանափոխության պահանջ դրեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Տավուշի հատվածի համար էր ֆիքսված 1976 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելը. Արայիկ Հարությունյան
Հարցին՝ կա՞ն այլ քարտեզներ, նա պատասխանեց. «Ես այլ տեղեկություն չունեմ...
Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի ադրբեջանական ընկալումը
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը...
Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է. Սերժ Սարգսյանը՝ հայ-ադրբեջանական խնդրի լուծման մասին
Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ...
Ես վաղուց դադարել եմ արձագանքել Բաքվի գործողություններին, որովհետեւ պատասխանատուն այսօր ուրիշ մարդ է. Սերժ Սարգսյան
Սրանից 2-3 տարի առաջ, երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար կոնկրետ իմ նկատմամբ: Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է: Մեր ասածն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն...
Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում...
Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունները
Բլինկենը հանդիպման մասին գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ