News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Ալմաթիում (Ղազախստան) մայիսի 10-11-ին, այս մասին News.ru-ի հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ողջունում ենք մայիսի 10-11-ին Ալմաթիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կատարվել է եւս մեկ քայլ Հարավային Կովկասում հուսալի եւ երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հասնելու համար։ Ամբողջովին պաշտպանում ենք Աստանայի ջանքերն այս ուղղությամբ։ Եթե նայենք պատմությանը, ապա Ղազախստանն էական ավանդ է ներդրել 1991թ. սեպտեմբերին Ժելեզնովոդսկի հռչակագրի մշակման եւ ընդունման գործում, դա ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական դիմակայությունը դադարեցնելու առաջին լուրջ փորձերից մեկն էր։

Կարեւոր է, որ շփումներն Ալմաթիում ընթանում են 2020-2022թ. բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների հունով, որոնք սահմանել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»,-ասել է Գալուզինը։

Խոսելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ Գալուզինը ուշադրություն է դարձրել այն բանին, որ Ռուսաստանը չի օգտագործում Ադրբեջանի նախագահի մտցրած «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ինչ-որ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կոկասում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակման օգտին։ Հենց դրանով է զբաղվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների որոշմամբ  2021թ. ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը երեք երկրների փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ»,- նշել է Գալուզինը;

 

Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը ռիթմիկ աշխատանք է կատարել եւ կարողացել է հասնել զգալի արդյունքների։ Փոխնախարարի խոսքով՝ 2023թ. հունիսին ձեռք է բերվել ընդհանուր ընկալում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային կապի վերականգնման հարցում։ Նա ավելացրել է, որ կողմերը գրեթե հասել են համակարգային եւ հավասարակշռված պայմանավորվածության։

Գալուզինն ասել է, որ այդ գործընթացը կանգ է առել, բայց ոչ Ռուսաստանի մեղքով։ Նրա խոսքով՝ Երեւանը որոշում է կայացրել սառեցնել փոխգործակցությունը եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Տավուշի հատվածի համար էր ֆիքսված 1976 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելը. Արայիկ Հարությունյան
Հարցին՝ կա՞ն այլ քարտեզներ, նա պատասխանեց. «Ես այլ տեղեկություն չունեմ...
Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակի ադրբեջանական ընկալումը
Ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը...
Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է. Սերժ Սարգսյանը՝ հայ-ադրբեջանական խնդրի լուծման մասին
Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ...
Ես վաղուց դադարել եմ արձագանքել Բաքվի գործողություններին, որովհետեւ պատասխանատուն այսօր ուրիշ մարդ է. Սերժ Սարգսյան
Սրանից 2-3 տարի առաջ, երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար կոնկրետ իմ նկատմամբ: Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է: Մեր ասածն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն...
Բաքվին և Երևանին ստիպում են խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան հարթակներում. Բելոուսով
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում...
Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հնարավորությունները
Բլինկենը հանդիպման մասին գրառում է կատարել նաև X-ի իր միկրոբլոգում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ