Մայիսի 17–19–ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Շինարարություն և Ինտերիեր 2024» տարվա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում, որը «Պրոմ էքսպո» ընկերությունը կազմակերպում է 16-րդ անգամ։
«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կորեայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և այլն։
Այս տարի ցուցահանդեսը նախորդներից ավելի մասշտաբային է լինելու և հագեցած նորամուծություններով: Այն բացառիկ հնարավորություն է բոլոր այն բիզնեսների եւ անհատների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտով, կամ ցանկանում են նոր փոխշահավետ գործընկերային կապեր հաստատել։
«Պրոմ էքսպոն» 17 տարվա գործունեության ընթացքում հնարավորություն է տվել բազմաթիվ կազմակերպությունների.
- Ծանոթանալ հայաստանյան և միջազգային շինարարական ընկերությունների նորություններին, արտադրանքներին, նորարարություններին
- Ստեղծել նոր գործարար կապեր, ընդլայնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով ոլորտի զարգացմանը
- Ձեռք բերել փոխշահավետ համագործակցություններ
Ցուցահադեսի բազմաթիվ տաղավարներում դուք կգտնեք.
- շինարարական գործիքներ և տեխնիկա
- կահույք, ջահեր
- կառուցապատողների առաջարկներ
- արևային համակարգեր
- շինարարական և ներքին հարդարման պարագաներ
- ջեռուցման և օդափոխման համակարգեր
- ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
- սանտեխնիկա
- գազա, ջերմա և ջրամատակարարման համակարգեր,
- դռներ և պատուհաններ
- ինտերիերի և էքստերիերի դիզայն։
Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր: «Պրոմ էքսպոյի» կազմակերպած միջոցառման գլխավոր հովանավորն է «ԼՋ» ընկերությունը, պաշտոնական հովանավորը՝ «Պալիտրա» ընկերությունը։
«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսը սպասում է այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 17–ին, 18–ին, 19–ին ,ժամը` 11:00-19:00–ը: