News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նա նախօրեին կայացած հավաքում հայտարարել է. «Ես ասում եմ, վաղը հազարից ավել ուսանողներ, դասադուլ արե՛ք: Ես վաղը գնալու եմ համալսարան, և թե՛ Էլինա Ասրիյանին, և թե՛ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին զգուշացնում եմ, սահմանները մի՛ անցեք: Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու, համալսարանի ուսանողներն ունեն այդ քաջությունը: Դավիթ Գյուրջինյանին հիշեցնում եմ, լուրեր են պտտվում, որ Դուք հավաքել եք դասախոսներին և սպառնացել, ասել, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցել: Նախորդ օրը դռները փակել էիք, և վերևից նկարում էիք: Հարիր չի ձեզ»:

Հիշեցնենք, որ նախօրեին վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։

Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում  բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարումը մազից է կախված
Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի...
«Հրապարակ». Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին
Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ...
«Ժողովուրդ». Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկրից» Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը
2021 թվականին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 4637 քվե ստացած «Ապրելու երկիր»...
«Հրապարակ». ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ
ՔՊ-ում անհանգստացել եւ խիստ հուզվել էին նախորդ օրը Բագրատ սրբազանի եւ շարժման աջակիցների...
«Ժողովուրդ». ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ական պատգամավորներից կազմված պատվիրակություն կմեկնի Սլովենիա
Փաստաթղթում կարդում ենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Սլովենիա կմեկնեն ՔՊ խմբակցության պատգամավորներ...
«Հրապարակ». Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում
Մեզ դիմած քաղաքացին պատմեց, որ պաշտպանության նախարարությունում պետք է քաղծառայողի մրցույթի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ