News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Կանգնեք հայելու առջեւ եւ նկարագրեք ձեզ:

Տարիներն անցնում են:

Այժմ անցնենք ձեր էության բնութագրմանը: Ինչպիսի՞ մարդ եք:

Հայ եմ:

Թվարկեք ձեր ամենալավ եւ վատ հատկանիշները:

Անհատի օբյեկտիվ գնահատականը կարող է տալ միայն հասարակությունը:

Ձեր բնավորության ո՞ր հատկանիշների շնորհիվ եք շահել եւ որո՞նց պատճառով եք տուժել

 Բնավորությամբ դիվանագետ չեմ: Հետեւությունները թողում եմ ձեզ:

Ձեր հաջողության գաղտնիքը ո՞րն է: Օրինակ` հնարավոր է ինչ-որ թալիսմաններ եք պահում նախնիններից մնացած:

Օբյեկտիվ  իրողությունների ճիշտ ընկալումը:

Կարգախո՞ս ունեք:

Ապրի՛ր քո տեսակի մեջ:

Ինչպիսի՞ն էր մանուկ ժամանակ Սամվել Նիկոյանը, ի՞նչ չարաճճիություններ էիք անում: Իսկ դպրոցական եւ ուսանողական տարիներին «ռազբոյնիկ» եղե՞լ եք, թե՞ ոչ, աղջկա համար մղվող կռիվներին մասնակցե՞լ եք, կհիշեք մեկ դրվագ:

Չարաճճիություն ինչքան ասեք, կռվարար չեմ եղել, բայց աղջկա համար, իհարկե, կռվել եմ :

Մանկության ժամանակ ի՞նչ էիք երազում դառնալ եւ ի՞նչ եք դարձել: 

Երազում էի դառնալ ավիոկոնստրուկտոր, դեռ երազում եմ...

Դուք ձեզնից գո՞հ եք եւ եղե՞լ է իրավիճակ, երբ ամաչել եք ձեր արածի կամ ասածի համար:

Դժգոհ չեմ,բարեբախտաբար ամաչելու առիթ ինքս ինձ չեմ տվել:

Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կապրեիք:

Այնպես,ինչպես շարունակում եմ ապրել:

Պաշտոնները ձեր կյանքում ի՞նչ են փոխում, օրինակ` ասում էին, թե ԱԺ նախագահ դառնալուց հետո մեծամտացել էիք, հի՞մք ունեն այս խոսակցությունները:

Փոխվում են տվյալ պահի իմ զբաղվածության եւ պատասխանատվության չափը: Ինչ վերաբերվում է Ձեր ասած խոսակցություններին: Եթե նման կարծիք արտահայտող եղել է,ապա հավանաբար նա չի արժանացել իմ կողմից լուրջ վերաբերմունքի,իսկ ես անլուրջ մարդկանց երբեք լուրջ չեմ վերաբերվում:                              

Ձեր ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը: Կարելի՞ է առաջինը համարել ԱԺ նախագահ նշանակվելը, իսկ երկրորդը` նախարար նշանակվելու մասին խոսակցություններից հետո շարքային պատգամավոր լինելը:

Ծիծաղելի է ԱԺ նախագահ ընտրվելը  համարել հաղթանակ, իսկ անհայտ ծագմամբ խոսակցությունների չիրականանալը՝ պարտություն:

Ամենաշատը ո՞ւմ եք սիրում այս կյանքում ձեզնից առաջ կամ ձեզնից հետո:

Հայրենիքս, ընտանիքս:

Ունե՞ք «ատելի» մարդիկ, հակառակորդներ, թշնամիներ, ինչպե՞ս եք նրանց դիմագրավում:

Ատելի մարդիկ եւ թշնամիներ չունեմ:

Հիշաչա՞ր եք, թե՞ ոչ:

Չար մարդկանց չեմ մոռանում, իսկ բարի մարդկանց սխալները չեմ հիշում:

Ի՞նչ չեք ներում ձեզ կամ ձեր մեղքերը:

Ադես(տատիկս) ուներ մի կիսամաշ գործվածք, որը ես անփութորեն այրեցի, ինչը պատճառ դարձավ Ադեիս խիստ հուզվելու եւ արտասվելու, տարիներ հետո իմացա,որ այդ գործվածքի հետ կապված Ադես ուներ շատ մեծ հուշեր: Այդ մեղքը մինչ օրս ուղեկցում է ինձ:

Ովքե՞ր են ձեզ հիասթափեցրել, խաբել:

Ավելի շատ ինձ նվիրվել են եւ աջակցել:

Ի՞նչը կարող է ձեզ հուսահատեցնել:

Հույսը վերջինն է մահանում:

Ուրախությունը եւ տխրությունը ինչպե՞ս են դրսեւորվում:

Անմիջապես արտահայտվում է իմ դեմքին:

Ձեր երջանկությունը գո՞ւյն ունի:

Այո, այն եռագույն է:

Ի՞նչը կարող է ձեզ նյարդայնացնել, հունից հանել:

 Ագրեսիվ տգիտությունը եւ ցինիզմը:

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

Անչափահաս տարիքում միայնակ տեղափոխվել մայրաքաղաք եւ նոր կյանք սկսել:

Ձեր մասին ամենանհեթեթ բամբասանքը:

Վերջերս մամուլում  հայտնված այն լուրը,  որ, իբր «ես վախեցել եմ ինչ որ ընդդիմադիր գործիչի հետ հաղորդմանը մասնակցելուց, եւ փախել եմ»:

Ամենամեծ սուտը, որ ասել եք:

Մեծ սուտ երբեւէ չեմ ասել:

Մենախոսությունները ի՞նչ թեմաների շուրջ են եւ դրանք ավարտվո՞ւմ են «ինքնահաշտությամբ»:

Ես ձգտում եմ դրան, որովհետեւ ամեն  մի երեւույթի, գործողության արդյունքում ես ցանկանում եմ ստանալ դրական էմոցիաներ:

Ձեր սիրելի անեկդոտը կպատմե՞ք:

Շատ երկար է:

Համաշխարհային հայտնի կանանցից ո՞ւմ գեղեցկությամբ եք հիանում:

Իմ գեղեցկության չափանիշը հանդիսանում է հայուհին, սիրո եւ գեղեցկության Աստվածուհի Աստղիկի կերպարով:

Ձեր կյանքի կանայք...ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչն եք գնահատում եւ հավանում կնոջ մեջ եւ ի՞նչն է ձեզ նյարդայնացնում նրանց մեջ:

Թույլ տվեք կանանց մասին  խոսուն լռել:

Ինչպե՞ս հանդիպեցիք ձեր կնոջը եւ ինչպե՞ս գերեցիք նրա սիրտը:

Ուսանողներ էինք ապրում էինք միեւնույն հանրակացարանում...

Ձեր կյանքի ամենառոմանտիկ օրը:

Փորձում եմ կյանքիս բոլոր օրերը դարձնել ռոմանտիկ:

Ի՞նչ խենթություններ եք արել հանուն սիրելիի:

Խիստ ներքին խոհանոց է:

Ձեր ընտանիքի անդամները ինչի՞ համար են ձեզ նախատում:

Ծխելու, եթե իհարկե ինձ տեսնում են:

Կուզեի՞ք ձեր որդիները ձեզ նմանվեին, նրանց ի՞նչ հայրական խորհուրդներ, խրատներ եք տալիս:

Անկախ իմ ցանկությունից, իմ որդին շատ նման է ինձ: Իմ պահվածքից նա ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր խորհուրդներն ու խրատները:

Եթե ընտրության հնարավորություն ունենայիք, կընտրեիք խմի՞չք, կի՞ն, թե փո՞ղ եւ ինչո՞ւ:

Խմիչք, եթե այն սպիտակ գինի է:Կին, եթե նա իմ կինն է: Փող, եթե այն վաստակել եմ արդար քրտինքով:

Ո՞րն է ձեր ամենամեծ նյութական հարստությունը:

Իմ հայրական տունը:

Ի՞նչ կերակուրներ եք սիրում, ի՞նչ եք կարողանում պատրաստել:

Սիրում եմ ամառային տոլմա, եւ ցանկացած կերակուր որում կա սմբուկ, պղպեղ եւ լոլիկ, կարող եմ պատրաստել  ձվածեղ եւ խորոված:

Չասված խոսքեր եղե՞լ են Ձեր կյանքում…Ուզո՞ւմ եք հիմա` այս հարցազրույցի շրջանակներում, ինչ-որ մեկին մի բան ասել, խոստովանել կամ հայտարարել:

Կյանքը գեղեցիկ եւ հետաքրքիր է այնքանով, որքանով որ միշտ էլ մնում են չասված խոսքեր:

Լինում է, չի լինում...

Ինգա անունով մի աղջիկ է լինում, որին հաջողվում է բոլոր պատգամավորներից կորզել գաղտնի մտքերը եւ դարձնել հրապարակային

Ձեր կյանքի հեքիաթը...

Մանկությունս…

Նշենք, որ Սամվել Նիկոյանը մասնագիտւթյամբ ինժեներ-մեխանիկ է եւ երկար տարիներ աշխատել է մասնագիտությամբ, Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ եւ առաքմամբ: ԱԺ պատգամավոր է դեռեւս 2003թ, ամուսնացած է, ունի  երեք զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիՀայկ ԲաբուխանյանիՍուքիաս ԱվետիսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ Վարդապետյանի, ՕԵԿ-ից`Հեղինե ԲիշարյանիԿարեն Բոթոյանի. ԲՀԿ-ից`Տիգրան ՈւրիխանյանիԷլինար ՎարդանյանիՎահե ԷնֆիաջյանիՆաիրա ԶոհրաբյանիԳուրգեն ԱրսենյանիՎահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի հետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ