News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:

5 ածականով բնութագրեք ձեզ:

Մեկ բառով` նորմալ:

Ի՞նչ առավելություններ ունեք:

Ամեն մարդ մի ձեւ է, եւ մարդը չի կարող ինքը իր առավելությունների մասին խոսել: Այդ հարցը ինձ համար տարօրինակ է:

Ձեր թերությունների մասին հարցն է՞լ է տարօրինակ:

Իմ թերությունները իմ թերություններն են, չեմ ուզում նշել, իմ անձի հետ կապված պլյուսները եւ մինուսները աշխատում եմ թողնել իմ անձնական օգտագործման համար:

Իսկ թուլություննե՞րը:

Բարսելոնան:

Կյանքի եւ մահվան հանդեպ ձեր վերաբերմունքը:

Աստծո կողմից մեզ տրված հնարավորություն օգտագործել ողջամտորեն, դա կյանքի հետ կապված, իսկ մահվան հետ կապված` ինքդ որոշես երբ եւ ինչի համար կարող ես մեռնել:

Հիմա դուք որոշե՞լ եք երկուսի դեպքում եւ ի՞նչ եք որոշել:

Ես գիտեմ` ինչի համար կարելի է մեռնել: Չեմ ուզենա ասել, դա ամեն մարդու անձնական խնդիրն է:

Կյանքից ստացած կարեւորը դասերը:

Անընդհատ են, որովհետեւ կյանքը միակ բանն է, որ երբեք չի կրկնվում:

Հայաստանում ի՞նչն է ձեզ ամենից շատ նյարդայնացնում:

Նյարդայնանում եմ նրանից,որ Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում բարեկեցիկ ապրել իրենց երկրում:

Հաջողության հասնելու ձեր բանաձեւը:

Լինել այնպիսին, ինչպիսն ես:

Ձեր երջանկությունը գո՞ւյն ունի:

Երջանկությունը տարբեր պահերի տարբեր է: Այս պահի դրությամբ ես երջանկության փուլի մեջ չեմ, որ իմանամ:

Ի՞նչ է պակասում ձեզ` երջանկության փուլի մեջ հայտնվելու համար:

Եթե մարդիկ կարողանային այդ հարցի պատասխանը տային, այդ մարդկանց կարելի կլիներ դասել մարդկության մեծերի շարքերը:

Ձեր կյանքի ամենամեծ սխալները:

Սխալները մեծ եւ փոքր չեն լինում, լինում են ճակատագրական կամ ողբերգական:Ես ճակատագրական կամ ողբերգական սխալներ չեմ գործել:

Իսկ կա՞ ինչ-որ մի բան, որ ասել կամ արել եք,եւ մինչեւ հիմա չեք ներում ձեզ:

Հնարավոր է,որ կա, բայց մինչեւ հիմա չեմ ներումը այդ ձեւակերպումը չէ:

Դուք ձեր խղճի հետ հաշտ ապրո՞ւմ եք, օրինակ` երբ գիշերը քնում եք ինչ-որ բան ձեզ չի՞ տանջում:

Ես իմ խղճի հետ հաշտ ապրում եմ, խիղճը գիշերային կատեգորիա չէ, մշտական գործող կատեգորիա է ամբողջ կյանքի ընթացքում:

Ի՞նչ վտանգներ եք հաղթահարել կյանքում:

Ապրելու հետ կապված որոշ առաջացած վտանգներ:

Ամենամեծ սուտը, որ ասել եք:

Ստախոսությունը` որպես գործիք, ես չեմ ողջունում եւ չեմ կիրառում, սակայն լինում են դեպքեր եւ իրավիճակներ, երբ որ սուտ ես ասում` պայմանների պահանջով: Բայց, ընդհանուր առմամբ, ստախոսության ոչ ջատագով եմ, ոչ էլ կիրառող:

Ձեր կյանքի ամենահամարձակ քայլը:

90թ Անկախության բանակին հավաքագրվելն է:

Ամենառոմանտիկ օրը:

Չի լինում, որ մեկը լինի ամենառոմանտիկը, բոլորն էլ տարբեր հնարավորություններ, տարբեր օրեր են:

Ձեր հույսը:

Հասուն մարդու հույսը իր զավակներն են:

Հայաստանում ո՞վ է լավագույն քաղաքական գործիչը, ում գործունեությամբ հիանում եք:

Քաղաքական գործչի գործունեությամբ հիանալու նկրտումներ կամ ցանկություններ առայժմ չունեմ: Հիանալու խնդիր էլ չկա, պարզապես փորձում են, որ այն քաղաքական գործիչները, ում հետ շփվում եմ, լինեն արդյունավետ:

Լավագույն մարդը:

Իմ գործընկեր, այժմ լուսահոգի Գրիգոր Ղոնջեյանը:

Ի՞նչ կցանկանայիք փոխել ձեր մեջ եւ ձեր կյանքում:

Ժամանակին ուշադրություն չեմ դարձրել, երեւի արդեն հիմա ուշ է մի քանի օտար լեզուների տիրապետությունը:

Չասված խոսքեր եղե՞լ են ձեր կյանքում:

Իհարկե, եղել են:

Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել` ֆիլմի կամ գրքի հետ կապված:

Կան ֆիլմեր, որոնք դիտում ես եւ կրկին դիտում ես, անընդհատ ազդում են արցունքագեղձերի աշխատանքի վրա: Այդպիսի ֆիլմեր շատ կան:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Հաղթանակը 2003թ խորհրդարանական ընտրություններում մեր քաղաքական ուժի հաղթանակն է, երբ մենք ներկայացվեցինք խորհրդարանում, ամենամեծ պարտությունը դեռ չի եղել:

Ամենավատ սովորությունը:

Ծխելն է;

Ի՞նչ ֆոբիաներ ունեք:

Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, վախենում եմ օձերից:

Նյութական ամենամեծ հարստությունը, որ ունեք:

Դա գույքային արժեքների հանրագումար է, որ ես ունեմ:

Այդ հարստությունը` փող, բնակարան, ավտոմեքենա, ի՞նչ է ձեզ համար:

Առարկայական ոլորտի դրսեւորում է, ոչ մի բան:

Ասում են կարեւորը փողը չէ, այլ դրա քանակը, դուք փողի «քչությունից» կամ «շատությունից» նեղվե՞լ եք:

Հնարավոր չէ փողի քչությունից բավարարված լինել, շատության հետ կապված էլ ամեն մեկը մի կերպ է արձագանքում:

Խաղատներ այցելելիս ամենամեծ գումարը, որ պարտվել եւ հաղթել եք, ո՞րն է եղել:

Քանի որ ես սպորտային ակումբներ ունեմ, ֆուտբոլային մի խաղադրույքի արդյունքում ես 100 միլիոն դրամ գումար եմ շահել, այցելեք «Վիվառո», կասեն, թե  որն է եղել ամենամեծ պարտությունը:

Գուրգեն Արսենյանը` խոհանոցում:

Գուրգեն Արսենյանը` խոհանոցում, որպես սպառող է ներկա լինում:

Ձեր սիրտ տանող ճանապարհն է՞լ է ստամոքսով:

Իմ սիրտ տանող ճանապարհը բազմազան է, այդ ճանապարհներից մեկն էլ կարող է  լինել նաեւ ստամոքսը` նայած օրգանիզմը ինչ վիճակում է:

Անցած սերեր:

Նորմալ: Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն, հետո հասուն տարիք, ո՞նց կարող է չլինել:

Համաշխարհային հայտնի կանանցից գեղեցկության էտալոնը ձեզ համար ո՞վ է:

Ժամանակակից կինորավեստում հայտնի Ումա Տուռմանը եւ իտալացի հայտնի դերասանուհի Օրնելիա Մուտին: Երկոսւն էլ ինձ համար կնոջ իեդալին մոտեցող են:

Ձեր ընտրյալը, ինչպիսի՞ն է նա:

Կինս է, այնպիսին է, ինչպիսին կա, ցանկացած մարդ անկրկնելի է:

Ի՞նչ խենթություններ եք արել նրա համար, օրինակ` սերենադ երգել, ռոմանտիկ ընթրիք կազմակրեպել եւ այլն:

Բազմաթիվ, երգեցողության հետ կապված Աստված ինձ չի տվել այդ հնարավորությունը, որ կարողանամ երգել:

Երեխաների դաստիարակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ի՞նչ խրատներ եք տալիս;

Բոլոր խրատները տալիս եմ, լսող չկա:  Մնացած գործիքներն էլ եմ կիրառում, այդ թվում` խրախուսման եւ պատժի համապատասխան միջոցներ:

Օրինակ ձեր հայրիկը ձեզ ապտակե՞լ է, եւ դուք ձեր երեխաներին ապտակո՞ւմ եք:

Ինչ վերաբերում է իմ հորը, Աստված լուսավորի իր հիշատակը, իր դաստիարակության պրոցեսում ֆիզիկական ազդեցության գործոնը շատ մեծ եւ էական դեր ուներ:

Այսինքն, լավ ծեծե՞լ է ձեզ:

Դե արդեն ասացի էլի, տեղը տեղին: Ինչ կապված է իմ երեխաների հետ, իմ օրակարգում այդ գործիքը այն տեղը չունի, որը որ եղել է հորս մոտ, հորս համեմատ շատ նվազ եմ կիրառում:

Թե չլիներ կինն ու գինին, ի՞նչը կփրկեր կյանքում հերոսին, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:

Ես կարծում եմ, որ հերոսի կարգավիճակով հանդես չեմ գալիս, ինչ վերաբերում է կանանց, գինուն, սիրուն, երջանկությանը, դրանք մարդու կյանքում ունեն իրենց տեղն ու դրսեւորումը:

Եթե նորից ծնվեիք, ի՞նչ կանեիք…

Օօօօօօ….այդ երկար օ-ով ավարտենք այս հարցը:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավոր` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ձեզ հարցնում է, թե ինչ տեղ ունի ձեր կյանքում հավատը:

Լրջորեն:

Ձեր հարցը շարքին մասնակցող մյուս պատգամավորին:

Կցանկանայի լսեր իր տեսակետը` արդյոք Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե ՀովհաննիսյանիԼեւոն ՄարտիրոսյանիՆաիրա ԿարապետյանիՀայկ ԳրիգորյանիՄարգարիտ ԵսայանիԳարեգին ՆուշիկյանիՀովհաննես ՍահակյանիԱրտակ ԶաքարյանիԿարինե ԱճեմյանիԱրտակ ԴավթյանիՍամվել ՖարմանյանիՇիրակ ԹորոսյանիԿարեն ԱվագյանիԷդուարդ ՇարմազանովիՏաճատ Վարդապետյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի,  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան ՈւրիխանյանիԷլինար Վարդանյանի , Վահե Էնֆիաջյանի ,  Նաիրա Զոհրաբյանի, ՀԱԿ-ից Լյուդմիլա ՍարգսյանիՀրանտ ԲագրատյանիԳագիկ Ջհանգիրյանի «Ժառանգությունից»` Ռուբեն ՀակոբյանիԽաչատուր ՔոքոբելյանիԱլեքսանդր Արզումանյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանիհետ, Աղվան Վարդանյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ