News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։

Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին օպերատիվորեն տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։

Պարբերականի տվյալներով, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով այրվել է 19 նոճի։

Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։

Հիշեցվում է, որ այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլոք։

Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբ
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել...
Դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել...
Ֆրիդմանը Լյուքսեմբուրգից պահանջում է վերադարձնել «էքսպրոպրիացված» 1,4 տրլն ռուբլին
Ֆրիդմանի փաստաբանները Լյուքսեմբուրգի կառավարությանն առաջարկել են բանակցություններ...
ՔԿ-ն Սպիտակցի Հայկոյի որդուն մեղադրում է՝ մայիսի 26-ի հանրահավաքին իշխանության բռնազավթումը նախապատրաստելու մեջ
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից…
Պարեկները Փարաքարում կանգնեցրել են «Նիսանը». Ուղեւորի պայուսակում հայտնաբերվել է «Ֆ1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին...
Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատար է կողաշրջվել
Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում...
Ամենաշատ