![](img/news/82/47/48/default.jpg)
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է, հաղորդում է shamshyan.com-ը:
Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։