News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Հաճախ տրվող մի շարք հարցերի պատասխանները։

  1. Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով

Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ:

  1. Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) հայտարարագրման հարթակի միջոցով

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն պարզեցված ընթացակարգով ստանալ ՀՎՀՀ։ Հետևյալ հղմամբ՝ https://self-portal.taxservice.am/ համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է անցնել «Անձնական տվյալներ» էջ և «Ստանալ ՀՎՀՀ» կոճակի միջոցով մուտք գործել տվյալ բաժին, ապա ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։

  1. Եթե ֆիզիկական անձը նաև Ա/Ձ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել համակարգ մուտք գործելու համար։

Ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձի «Անձնական տվյալներ» էջում ցուցադրվում է այդ ՀՎՀՀ-ն:

  1. Ի՞նչ է սոցիալական ծախսը

Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը, իսկ կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները։

  1. Ինչպե՞ս կարելի է օգտվել փոխհատուցումից

Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, անհրաժեշտ է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)։ Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպատակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարի առկայությունը պարտադիր է: Ընդ որում՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հաշվարկային փաստաթղթում, բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից, այդ թվում՝ ՀԾՀ-ից, պետք է ներառվեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները, այդ թվում՝ ՀԾՀ-ն։

  1. Ո՞րքան է կազմում սոցիալական ծախսը

Առողջապահության գծով՝  տարեկան  առավելագույն չափը 50.000 դրամ է, կրթության գծով՝ 100.000 դրամ է։ Բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը տարեկան 100.000 դրամ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վանաձորում բացվել է «ՍԱՐԴ» խանութների ցանցի 11–րդ խանութ սրահը (ֆոտո)
ամանակի ընթացքում նախատեսվում է ցանցն ընդլայնել՝ ներգրավելով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը...
«MONTAGE»-ը «Շինարարություն և ինտերիեր 2024»-ին ներկայացրավ շինանյութերի և տնային լուծումների առաջադեմ հավաքածուով
Այցելուները նաև հնարավորություն ունեցան ուսումնասիրելու «BIASI» ընկերության բարձր արտադրողականությամբ իտալական գազի կաթսաները...
Երևանի քաղաքապետարանը ՀԲ-ի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական...
Տեղական բեռնափոխադրողները դու՞րս են մղվում շուկայից. ավելի քան 800 վարորդ կարող են զրկվել աշխատանքից
Եթե նախկինում դեպի Մոսկվա բեռնափոխադրման համար լոգիստիկ կազմակերպութկունները մեզ վճարում էին 3000-3500 ԱՄՆ դոլար, ապա հիմա 1200 դոլարով էլ չեն համաձայնում...
Կասեցվել է Սաղմոսավան գյուղում գործող «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 21-ին, կազմել է...
Ամենաշատ