News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է հատված Քեսթեր Էդդիի հոդվածից, որը հրապարակվել է  «Emerging Markets» կայքում:

Միտքը, որ Բուդապեշտում ընդունված իրավական որոշումը կարող է տագնապալի մարտական հռետորաբանության հանգեցնել Եվրոպայից հեռու` Հարավային Կովկասի երկու երկրների միջեւ, նախքան օգոստոսի 31-ը բավական անհավատալի էր թվում: Այդ օրը Հունգարիան ադրբեջանցի սպային հանձնեց Ադրբեջանի իշխանություններին, ինչը   զայրույթ հարուցեց եւ տեղիք տվեց հարեւան Հայաստանի հետ պատերազմ սկսելու մասին խոսակցությունների:

Սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպային կացնահարելու համար:

Հայաստանն անմիջապես դադարեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ եւ  Ադրբեջանին, որի հետ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածքային վեճ ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ,  նախազգուշացրեց, որ «մենք պատերազմ չենք ուզում, սակայն եթե ստիպված լինենք, կպայքարենք եւ կհաղթենք»:

Հունգարիայում այդ գործը լուրջ հարված է թվում Վիկտոր Օրբանի` հունգարացի ագրեսիվ վարչապետի համար, որը Սաֆարովի արտահանձնելու որոշումը կայացնելիս անտեսել էր արտգործնախարարի եւ արդարադատության նախարարի խորհուրդը:

Այդ որոշումը անհանգստացրել է ԱՄՆ-ին, ԵՄ-ին եւ Ռուսաստանին, որոնցից յուրաքանչյուրն էլ փորձում է խուսափել Կովկասում նոր թեժացումներից:

Այդ որոշումը կարող է դիտվել որպես լուրջ  սխալ Բուդապեշտի կողմից: Օրբանի համատեքստում այն ավելի մտահոգիչ է  նրա՝ որպես առաջնորդի հանդեպ վստահության կորստի տեսանկյունից: Քննադատներն ասում են, որ նա վտանգում է ժողովրդավարությունը եւ վնասում ինչպես տնտեսությանը, այնպես էլ ներդրողների վստահությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ