News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պղնձե փաթույթները գողացել և մեկ միլիոն հարյուր հազար դրամով վաճառել էր
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ՓԲԸ արտադրամասից…
23-ամյա երիտասարդը «Զվարթնոցում» շրջում էր զինված, գրպանում՝ թմրանյութ
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին...
Սիրիան և Պակիստանն Իրանի նախագահի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ են հայտարարել
Սիրիայի կառավարությունը եռօրյա համազգային սուգ է հայտարարել, և այդ ընթացքում ազգային դրոշները կծածանվեն ամբողջ Սիրիայում, ինչպես նաև արտերկրում գտնվող բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում...
Գառնիկ Դանիելյանը գնում է Ոստիկանություն՝ այցելելու բերման ենթարկված քաղաքացիներին
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը և Մհեր Սահակյանը գնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու ուժի կիրառմամբ բերման ենթարկված 14 քաղաքացուն...
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին, քանի որ վերջինս մերժել էր ապօրինի փայտանյութ տրամադրել
Մայիսի 19-ի ժամը 9.30-ին ՆԳՆ Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն...
Վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն
Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում...
Ամենաշատ