News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքաքսուքային նյութի արտահոսք։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա. Կ.-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել լվացման աշխատանքներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին...
Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած 25-ամյա կոմպոզիտորի դին
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական...
Երևանում հրդեհվել է հայտնի «Լևոն Արքա» մականունով տիկտոկերի ավտոմեքենան
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի...
Չեխիայում կայծակից տուժածների թիվը հասել է 18-ի
Չեխիայի հյուսիսում կայծակից տուժածների թիվը հասել է 18-ի...
Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է
Մայիսի 30-ին հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկացրել են…
«Մարդու կծած» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 12-ամյա երեխա
Պարզել են նաև, որ մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Շիրազի փողոցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ