News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, մայիսի 18-ին զենք-զինամթերք և թմրանյութ պահելու կասկածանքով գծային բաժին են տարել և ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա պայուսակի զննությամբ հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: Խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել են երկու թղթե փաթեթներ՝ բյուրեղանման սպիտակ զանգվածով, իսկ ծխախոտի տուփի մեջ՝ 4 սպիտակ հաբ:

23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ