News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Վաղը՝ մայիսի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ  Բագրատ Սրբազանը գնալու է Իրանի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի,  այլ բարձրաստիճան պաշտոնյաների և և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Կիրանցից վերադառնում է Երևան:

Հիշեցնենք, որ ուղղաթիռը, որը տեղափոխում էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ընկել էր լեռներում մայիսի 19-ի երեկոյան, երբ իրանական պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանում կայացած բանակցություններից հետո։ Մայիսի 20-ի առավոտյան փրկարարները կարողացել էին հասնել կործանման վայր։ Ուղղաթիռում գտնվողները բոլորը զոհվել են։ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 26 քաղաքացի. ոստիկանություն
Հիշեցնենք, որ կեսօրից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ էին առել ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում...
«Մենք նախազգուշացրել էինք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ 1 տոննա կոկաինի գործի մասին
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով…
Երևան-Գյումրի ճանապարհին 12 անձի մահվան ելքով վթարի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի...
Սերժ Սարգսյանն արդարացվեց
Գևորգ Հարությունյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը նույնպես  արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով...
Բախման հետևանքով երեք ոստիկան վնասվածք է ստացել. ոստիկանապետ
ԱԳՆ շենքի մոտից 16 քաղաքացի է բերման ենթարկվել. ՆԳՆ
Այս մասին NEWS.am-ին հայտնեցինՆԳՆ ոստիկանությունից...
Ամենաշատ