News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունը իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում քննարկեց Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով ՆԳՆ-ին և ՊՆ-ին գումար հատկացնելու հարցը։

Ներկայացնելով նախագիծը՝ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Կառավարության որոշման այս նախագծի ընդունումը պայմանավորված է Գազայի հատվածում  վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում  Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում  հաստատված ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1․5  մլն անձի  մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքով։  Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց  առաջարկվում է տրամադրել  մթերք և դեղեր՝  հասցեագրելով նրանց առաջնային կարիքները։

Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, մթերք, որի շրջանակներում կա պահածոյացված մթերք և չոր սնունդ, դեղեր, այդ թվում բժշկական լուծույթներ ու հակաբիոտիկներ։ Մարդասիրական օգնությունը, ընդհանուր առմամբ կազմում է 29․94 տոննա։ Քանի որ օգնության տեղափոխումը իրականացվում է ՊՆ-ի կողմից, առաջարկվում է ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ինչպես տեղյակ եք այս հումանիտար բեռի առաքման վերաբերյալ  ես հայտարարեցի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած  պաշտոնական այցի ընթացքում։ Այնտեղ հարցեր կային լոգիստիկայի հետ կապված։ Այս աջակցությունը Գազայի բնակիչներին հասցնելու համար  ունենք Եգիպտոսի կառավարութան աջակցության կարիքը, որովհետև մենք բեռը ուղիղ չենք կարող տեղ հասցնել»։

ՆԳ նախարարի տեղակալը նշեց, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը հաստատել է Պաղեստին պետությունը մայիսին ճանաչելու՝ մի քանի երկրի ծրագրերը
Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ...
ՀԱՄԱՍ-ը Գազայի զինադադարի շուրջ բանակցություններում եռամսյա հրադադարի է ձգտում. CNN
Աղբյուրները պաղեստինյան արմատականների նոր պահանջը համարում են «ակնհայտ շրջադարձ»...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող երեք գյուղերի վրա
Օդային ռմբակոծությունների արդյունքում շիա մարտիկներ են սպանվել և վիրավորվել...
Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 24 գումարտակներից 20-ը
Ռաֆահում դեռևս ունենք ոչնչացնելու 4-ը...
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Նրա տեղեկություններով՝ զեկույցը չի պարտավորեցնում ԱՄՆ վարչակազմին փոխել քաղաքականությունը Իսրայելի...
ԱՄՆ-ը դադարեցրել է 3,5 հազար ավիառումբերի մատակարարումն Իսրայել Ռաֆահի շուրջ իրավիճակի պատճառով. CNN
ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են ավիառումբերի մատակարարումն Իսրայել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ