News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Դարդանելի նեղուցում շարքից դուրս է եկել լցանավ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ափային պահպանության գլխավոր վարչությունում ունեցած աղբյուրին։

«Շարքից դուրս է եկել 180 մետր երկարությամբ Sea Marine 1 լցանավի շարժիչը... Դարդանելի նեղուցի կամրջի մոտ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նավը դուրս էր եկել Հունաստանից եւ նավարկում էր Վիետնամի դրոշի ներքո։

Հաջողվել է լցանավը հաջողությամբ քարշակել դեպի Շեւքեթիե նավամատույց։

Տեղեկացվել է, որ միջադեպը նավերի երթեւեկի վրա չի ազդել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ