News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոսեպ Բորելը հաստատել է, որ Իսպանիան, Իռլանդիան և Եվրամիության անդամ մյուս երկրները մտադիր են մայիսի 21-ին ճանաչել Պաղեստին պետությունը, դրա մասին հայտնել է Reuters-ը։

Բորելի մեկնաբանությունները հնչում են ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտի վերաբերյալ ուրբաթ սպասվող քվեարկությունից առաջ:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մարտին հայտարարել էր, որ Իսպանիան և Իռլանդիան, ինչպես նաև Սլովենիան և Մալթան պայմանավորվել են առաջին քայլերն անել Պաղեստին պետության ճանաչման ուղղությամբ՝ համարելով, որ «երկու պետությունների» սկզբունքով լուծումը էական նշանակություն ունի տևական խաղաղության համար։

Ի պատասխան իսպանական RNE ռադիոկայանի եթերում հնչած հարցին, թե մայիսի 21-ին Իսպանիան, Իռլանդիան և ԵՄ մյուս երկրները կճանաչե՞ն Պաղեստին պետությունը, Բորելը դրական է պատասխանել՝ հիշեցնելով նաև Սլովենիայի մասին։

«Սա քաղաքական բնույթի խորհրդանշական ակտ է։ Սա ավելին է, քան պետության ճանաչումը, սա պետության գոյության կամքի ճանաչումն է»,- շեշտել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը՝ հավելելով, որ Եվրամիության այս երկրներին, հավանաբար, կհետևեն Բելգիան և մյուսները:

Ավելի վաղ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ճանաչման մասին որոշումն արդեն ընդունվել է, թեև ժամկետ չի նշել։

Իսրայելը հայտարարել է, որ Պաղեստինը ճանաչելու ծրագրերը «ահաբեկչության համար պարգև» են, որը կնվազեցնի Գազայի հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու հնարավորությունները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ պետք է պաշտպանի Պաղեստինի լիիրավ անդամակցության հայտը՝ ճանաչելով նրան որպես անդամակցության իրավասու և դիմումն ուղարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ «հարցը դրականորեն քննարկելու համար»:

Իռլանդիայի ազգային RTE հեռուստաընկերությունը հինգշաբթի հայտնել է, որ Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Մալթան սպասում են ՄԱԿ-ի քվեարկությանը և քննարկում են մայիսի 21-ին համատեղ ճանաչման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Իսրայելը շրջանցում է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը. Եգիպտոսի նախագահ
Սիսին հավելել է, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները Եգիպտոսի հետ սահմանամերձ Ռաֆահում շարունակելով՝ քաղաքի սահմանային անցակետն օգտագործում է պաղեստինյան կողմում Գազայի պաշարումն ուժեղացնելու նպատակով...
Արաբական երկրների ղեկավարները կպահանջեն ՄԱԿ խաղաղապահներ մտցնել Պաղեստին. ԶԼՄ
Արաբական պետությունների լիգան կպահանջի խաղաղապահներ մցտնել Պաղեստին...
Ամենաշատ