News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մայիսի 17-ի առավոտյան հատուկ կառուցված ծովային նավամատույցով Գազայի հատված են ժամանել պաղեստինցիների համար մարդասիրական օգնություն ունեցող առաջին բեռնատարները, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական հրամանատարությանը։

Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր։ Սակայն, Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը ավելի վաղ զգուշացրել էին, որ ծովային միջանցքը չի կարող լիարժեք փոխարինել Գազայի հատված ջրի, սննդի և վառելիքի ցամաքային առաքմանը, որը դադարեցվել էր պաղեստինա-իսրայելական նոր պատերազմի սկսվելուց հետո: Նրանից առաջ մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 500 բեռնատարներ ամեն օր մտնում էին անկլավ, որտեղ ապրում են մոտ երկու միլիոն պաղեստինցիներ:

Գազայի հատվածի ափերի մոտ ժամանակավոր ծովային նավամատույց է կանգնեցվել ամերիկացի զինվորականների կողմից երկու ամսում` Ջո Բայդենի հանձնարարականով։ Դրա կառուցումն արժեցել է 320 մլն դոլար։ Սպասվում է, որ բեռը կհասցվի Կիպրոսի Լառնակա նավահանգստից, որտեղ այն Իսրայելի նախնական զննում կանցնի։

Մերձավոր Արևելքում նոր սրացում սկսվեց այն բանից հետո, երբ պաղեստինյան ահաբեկչական ՀԱՄԱՍ շարժման զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Նրանք սպանել են ավելի քան 1200 իսրայելցիների և ավելի քան 200 պատանդ վերցրել։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը սկսեցին զանգվածային ռմբակոծել Գազայի հատվածը, այնուհետև սկսեցին ցամաքային գործողություն։ Դրա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը, որը Գազայի հատված մարդասիրական օգնության առաքման առանցքային ցամաքային ճանապարհն է։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, որը ենթակա է ՀԱՄԱՍ-ին, պատերազմի զոհերի ընդհանուր թիվը գոտու բնակչության շրջանում գերազանցել է 35 հազարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ռաֆահում 100 հազարից քիչ մարդ է մնացել. UNRWA
Արդյունքում, Գազայում ներկա պահին տեղահանվել է 1,7 միլիոն մարդ՝ բնակչության ավելի քան 70 տոկոսը...
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ընդունում է Գազայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևը և պատրաստ է քննարկել մանրամասները
Վաշինգտոնը պետք է համոզվի, որ Իսրայելը հարգում է իր խոսքը...
Ամենաշատ