News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության  դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ի քննարկման ժամանակ ասել է ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի քայքայմանը։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ ներկա իրավիճակը ենթադրում է անվտանգության նոր ռազմավարության շտապ ընդունման անհրաժեշտություն, որը պետք է հիմնված լինի մի քանի սկզբունքների վրա, ինչը ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականության պայմաններում անհնար է։ «Առաջին սկզբունքը պետության եւ անձի անվտանգության ապահովման կայուն համակարգն է հայ ինքնության պահպանմամբ։ Բացի այդ, ռազմավարությունը պետք է հիմնված լինի երաշխիքների վրա, այդ թվում իրավունքի գերակայության, իրական դեմոկրատական արժեքների, արդյունավետ պետական համակարգի, բանակի մարտունակության եւ այլ սկզբունքների»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ այսօր կատարվում են կոպիտ սխալներ, որոնք կարող են հանեգցնել անդառնալի հետեւանքների։ Թաթոյանը վստահ է, որ այսօր տեղի ունեցողը ոչ մի ընդհանուր բան չունի սահմանազատման հետ, քանի որ այդ գործընթացը ենթադրում է քարտեզների առկայություն, մանրամասն կադաստրային հետազոտություն, պահանջների գնահատում, ճանապարհային քարտեզների ուսումնասիրություն, բնակչության իրավունքների պարտադիր հաշվառում։

Նախկին օմբուդսմենը հիշեցրել է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Նա ավելացրել է, որ սահմանազատման հանձնաժողովը իրավունք չունի հանդես գալ հայտարարություններով, որոնք կարող են հետեւանքներ ունենալ ողջ երկրի համար։ «Այդ հանձնաժողովը ստեղծվել է կառավարության ղեկավարի անձնական իրավական ակտի հիման վրա՝ հղում կատարելով այն օրենքին, որը հնարավորություն է տալիս ձեւավորել միայն խորհրդակցական մարմին։ Հանձնաժողովի գործունեությունը պետք է վերաբերի միայն այդ հանձաժողովի անդամների շահերին։ Ի՞նչ կապ ունի այստեղ ողջ երկիրը։ Եթե կանոնակարգը որոշված չէ, եթե համաձայնեցված չեն հարցերը նախագծի շուրջ, ինչպե՞ս կարելի է այդ հանձնաժողովի անունից հայտարարություններ անել, որոնք կհանգեցնեն հետեւանքների բնակչության անվտանգության խախտման մասով»,- նշել է Արման Թաթոյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն. Տիգրան Աբրահամյան
ՀՀ իշխանությունը ունի Ադրբեջանի հետ հստակություն և պայմանավորվածություն…
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում…
Իշխանությունը այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Աբրահամյան
Դեռ չեմ խոսում այն մասին, որ տարածքների հանձնման հարցում շտապողականություն դրսևորող ՀՀ իշխանությունը պետք է դեմարկացիայի...
Հայաստանը կարևորում է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման ներկա գործընթացը. Խաչատուրյան
Մենք սկսել ենք «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնությունը, որն ուղղված է...
Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ  կորոշեն իրենց քայլերը. Դանիելյան
Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք…
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար
Նա հայտնեց, որ գյուղ չափագրողներ չեն գնացել, իր տվյալներով՝ բանակցություններ են ընթանում; Հարցրի, թե ովքեր են բանակցողները, ասաց, որ չգիտի։ Կ․Շահինյանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ