News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Իշխանությունները վարչական պատժիչ բոլոր ռեսուրսները, գործիքակազմը օգտագործում են վախի մթնոլորտ ստեղծելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, դեպի Ազատության հրապարակ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ

«Մարդկանց, որոնք անհնազանդության ակցիաների մեջ են եղել,  ասում են՝ ձեզ աշխատանքից կազատենք, դուք պատասխանատվության կենթարկվեք: Էս մարդիկ վախեցած են, վտանգն զգում են, որ հասարակությունն իրենց չի վստահում: Սոցհարցումներից էլ պարզ է, որ իրենք վստահություն չունեն:

Երկրորդը, իրենք այս ամենն անում են, որ թափ առած ժողովրդական շարժումը մարի, բայց նման շարժումները չեն կարող մարել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այսօր Տավուշում զորքի հետքաշում պետք է տեղի ունենար սահմանին, սակայն իրենց տվյալներով դա տեղի չի ունեցել. «Այս պահին Կիրանցում սպասողական վիճակի մեջ են, որեւէ գործողություն այս պահին չի կատարվում: Կիրանցում սպասում են, տեսնեն՝ ժողովրդական շարժումն ինչ արդյունքներ կգրանցի, ըստ այդմ էլ կորոշեն իրենց հետագա քայլերը»:

Նշենք, որ ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Կադրերում երեւում է, որ  ոստիկաններին մահակներ են բաժանում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ