Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին, որը փոխարինելու է 1980 թ․ ռազմական հեղաշրջումից հետո հաստատված, գործող սահմանադրությանը։ Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը (հոկտեմբերի 29-ը) նշել և երկրի առաջ կանգնած խնդիրները լուծել հին հիմնական օրենքով։
«Թուրքիան հեղաշրջման ժամանակների սահմանադրությունից ազատագրելու առաքելությունը լինելու է 28-րդ գումարման խորհրդարանի հիմնական գործերից մեկը»,- ասել է Էրդողանը Անկարայում արդարադատության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Նրա ելույթը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։