Հանրապետության հրապարակում մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած համազգային հանրահավաքը։
Նշենք, որ մինչեւ հանրահավաքի սկսվելը երիտասարդները Մատենադարանի մոտից երթով միացան հրապարակում արդեն հավաքված քաղաքացիներին:
Առավոտյան Բագրատ Սրբազանը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել էր պատարագի, որից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այսօր շատ կարեւոր ուղերձներ են հնչելու հանրահավաքին:
Նշենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանի կոչով անհնազանդության ակցիաներ էին տեղի ունեցել Երեւանում եւ մարզերում: