News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 29
Տեսնել լրահոսը

Անկարայի փողոցներ են դուրս տասնյակ հազարավոր մարդիկ: Դրանք արհմիությունների անդամներ են եւ աշխատավորներ, որոնք եկել են երկրի բոլոր ծայրերից: Բողոքողներին միացել են նաեւ 60 պատգամավորներ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից, հաղորդում է Utro.ru-ն:

Ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական պողոտաները եւ փորձել գրոհել պետական շինությունները՝ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:

Ոստիկանությունը փակել է դեպի խորհրդարանի շենք տանող գլխավոր ճանապարհները, օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրանետ մեքենաներ, իսկ ցուցարարները քարեր ու փայտեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Լրատվամիջոցների տվյալներով, ցուցարարների եւ ոստիկանների շարքերում կան վիրավորներ: Որոշ ցուցարարներ գլխից են վիրավոր:

Մարդկանց փողոց է դուրս բերել աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, որոնք կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Նոր օրինագիծը ենթադրում է նվազագույն աշխատավարձի կրճատում: Եթե օրինագիծը հաստատվի, գործատուն իրավունք կստանա 4 ամիս չվճարել ուսանողներին ու ստաժորներին: Բացի այդ, կարգելվի աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր սոցիալական ապահովագրություն չունեն:

Այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Անկարայում, այլեւ Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում Ստամբուլում: Թուրքիայի ՆԳ նախարար Բեշիր Աթալայը բողոքի ակցիաներն անօրինական է համարել: Նրա խոսքով, իշխանություններն արգելում են բողոքի ակցիաներ անցկացնել երկրի խորհրդարանի շենքի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ