Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե «Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարեւանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է: Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի:

Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում: Տեղացիները պատմում են, որ հարեւանների միջեւ միջադեպը ծագել է դիտողությունից: Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գիշեր «մասնակից» լինել ընտանեկան խրախճանքին: Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել է բարձրանալ վերեւ  ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու: Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել: Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել: Եվ փորձել են պատժել երիտասարդին: Քաշքշուկ է սկսվել:

Կողմերը տաքացած իջել են շենքի  առաջին հարկ՝ «ռազբորկան» շարունակելու: Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաեւ Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը: Սկսվել է տուրուդմփոց: Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, եւ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը: Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկազ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»: Իսկ որտեղ է գտնվում «քեֆչի Հասանը», ով հարեւանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք: Պարզվում է՝  ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունից կցկտուր հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում: Այլ մանրամասներ խոստացան հայտնել ավելի ուշ: Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դա նշանակում է, որ Հայրապետյանների զարմիկն ազատության մեջ է: Սա մեր երկրում օրինաչափ է, քանի որ քիչ չեն այն շենքերը, որտեղ «բեսպրեդել» հարեւանի վախից բնակիչներն ապրում են ստրկացած: Այս ֆոնին, կարելի է ասել, խիզախություն է եղել Հայկազ Խաչատրյանի ու իր որդու պահվածքը:

Տպել
Ամենաշատ