News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Տաջիկստանում ՌԴ դեսպան Սեմյոն Գրիգորիևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա են հանձնվել՝ կապված Ռուսաստանի Դաշնության տարածքում հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտման հետ։

Ապրիլի 29-ին Տաջիկստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սեմյոն Գրիգորիևին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության կողմից նոտա է ներկայացվել՝ «լուրջ մտահոգություն հայտնելով Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև նրանց իրավունքների և ազատությունների համատարած խախտումներ»։

Նոտայի տեքստում նշվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին»։

Ավելի վաղ, Դուշանբեն հայտարարել էր, որ Տաջիկստանի մոտ 1 հազար քաղաքացի մնացել է Մոսկվայի օդանավակայաններում։ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես չմեկնել Ռուսաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ