News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բազմահարկ շենք է փլուզվել. կան զոհեր և վիրավորներ, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի տվյալների, փլատակների տակից դուրս է բերվել 7 մարդ։

Այս պահին հայտնի է 4 զոհի և 16 վիրավորի մասին։ Մի քանի բնակիչների վիճակը ծանր է։

«Փլատակների տակ կարող է ևս մոտ 20 մարդ լինել։ Շենքին են մոտեցել կամավորներ և զինվորականներ, որպեսզի օգնեն մարդկանց որոնմանը»,- գրում է SHOT-ը։

Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի վկայությամբ, փլուզման պատճառ է դարձել ուկրաինական զանգվածային գնդակոծությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ