News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ավարտվեց: NEWS.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից հաղորդում է, որ գյուղացիները վրդովված են, ոստիկանները լրագրողներին չեն թողնում, որ առաջանան եւ հարցեր տան կիրանցիներին:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետը նոր ոչինչ չի ասել, ամեն ինչ արդեն որոշված է, և գործողությունները ընթանալու են ըստ նախնական որոշման:

Գյուղացիներից մեկն էլ ասաց, որ հանդիպման ժամանակ արված իրենց առաջարկները հաշվի չեն առնվել: Հանդիպումն այնքան լարված մթնոլորտում է անցել, որ կիրանցիներից մեկն ասել է, որ պատրաստ է այրել տունը և լքել գյուղը: 

Մի խումբ քաղաքացիներ էլ այս պահին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ վանկարկելով  «Կիրանց, հեռացնենք Նիկոլին»:

Նշենք, որ ավելի վաղ կառավարության շենք էր եկել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը նույնպես չպատասխանեց լրագրողների հարցին, ավելի վաղ կառավարություն էր եկել Տավուշի մարզպետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ