Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ստուգում է անցկացրել Telegram ալիքներով տարածված, Թբիլիսիի դպրոցներում ենթադրյալ ահաբեկչություն նախապատրաստելու մասին տեղեկությունից հետո, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով, ինչը խուճապ է առաջացրել ծնողների շրջանում և այլ սոցիալական ցանցերում։
«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։ Օպերատիվ-հետախուզական գործողությունները շարունակվում են»,- ասվում է հաղորդման մեջ։
Կիրակի գիշերը ռուսալեզու, վերջերս ստեղծված Telegram ալիքը տեղեկատվություն էր տարածել ապրիլի 22-ին Վրաստանի մայրաքաղաքի դպրոցներում ծրագրված ահաբեկչությունների մասին։ Հաղորդվում էր տասը դպրոցների մասին, որտեղ պետք է զանգվածային սպանություններ կատարվեին։