Մեծ Բրիտանիայում երեք մարդ է ձերբակալվել ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին ասվում է Անգլիայի հյուսիսում գտնվող Մեծ Մանչեսթր շրջանի ոստիկանության հայտարարության մեջ։
«Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի օգնական Ռոբ Փոթսը։ Նա նշել է, որ խոսքը «հակաահաբեկչական հետաքննության մասին է»։ 35-ից 51 տարեկան ձերբակալվածները կասկածվում են «ահաբեկչական գործողություններ կատարելու, նախապատրաստելու և հրահրելու մեջ»։