News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտությունը, ըստ New Scientist-ի՝ ցույց է տվել, որ զեբրերը միմյանց գլխով են անում՝ իրենց հարազատների ուշադրությունը գրավելու միտումով՝ նրանց հրավիրելով համատեղ զբաղմունքի, օրինակ՝ զբոսանքի գնալու կամ սիրահետումների։

Գիտնականներն ասում են, որ զեբրերը, ամենայն հավանականությամբ, հայտնաբերել են ազդանշանների առաջին փաստագրված օրինակը, որը կենդանիներն օգտագործում են իրենց վարքը համակարգելու համար, գրում է Фокус-ը։

Կենդանիների խմբի՝ ընդհանուր նպատակի կամ շրջակա միջավայրի որևէ առարկայի վրա ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը հայտնի է իբրև համատեղ ուշադրություն: Այս ունակությունը մարդկանց միջև համագործակցության բանալին է, մինչդեռ վայրի կենդանիների շրջանում խիստ հազվադեպ է ուսումնասիրվել:

Սեվերին Հեքսը Փրինսթոնի համալսարանից առաջինն էր, որ նկատեց սավաննայի զեբրերի (Equus quagga) ուշագրավ վարքագիծը: Կենդանիները գլխի և պարանոցի վեր ու վար կրկնվող շարժումներ էին անում: Գիտնականին հետաքրքրել է՝ արդյո՞ք այդ շարժումները կարող են ազդանշան ծառայել այլ զեբրերի համար:

Հեքսն ու նրա գործընկեր Դանիել Ռուբինշտեյնը Քենիայի արգելոցում ուսումնասիրել են 112 զեբրերից բաղկացած երամակ: Գիտնականները գրանցել են յուրաքանչյուր դեպք, երբ զեբրերից մեկը սկսել է գլխով անել, իսկ մյուսներն արձագանքել են վերջինիս շարժումներին: Ընդհանուր առմամբ, կենդանիների վարքագծին հետևելը տևել է 290 ժամ, որի ընթացքում գրանցվել է գլխի 164 թափահարում։ Հետագա վիճակագրական վերլուծությունը հաստատել է, որ զեբրերը հատուկ են թափահարում գլուխը, երբ մոտակայքում ցեղակիցներ կան: Այս ժեստը դեպքերի 70%-ում գրավել է հանդիսատեսի ուշադրությունը, և բոլոր արձագանքները մտերմիկ բնույթ են ունեցել։ Կանչին արձագանքող կենդանին, ասես ի  պատասխան, հաճախ գլուխը հետ էր գցում։

«Եթե կենդանիներից մեկը գլուխը թափահարեր ու շարունակեր ճանապարհը, արձագանքող զեբրը կհետևեր նրան։ Մյուս դեպքերում, երկու զեբրերն էլ կմնային տեղում՝ միմյանց սիրատածելու համար»,- ասում են հետազոտողները: Ամեն անգամ, երբ մյուս զեբրերն անտեսում էին գլխի թափահարումը, դեպքերի մեկ երրորդում առաջին կենդանին դեռ 30 րոպե դարձյալ կրկնում էր գլխի շարժումները:

«Նման ազդանշանի հայտնաբերման կարևորությունն այն է, որ մինչ այժմ մենք առաջին հերթին պրիմատների և ընտանի կենդանիների մոտ համատեղ ուշադրություն ենք փնտրում: Բայց հիմա բացահայտում ենք, որ հաղորդակցության այս տեսակն, ըստ էության, լայն տարածում ունի»,- ընդգծել է Հեքսը։

Նա հավելել է, որ կենդանիների շրջանում հայտնագործությունը մեծ ազդեցություն ունի բարդ սոցիալական վարքագծի էվոլյուցիայի համար:

Ըստ Իտալիայի Պիզայի համալսարանից Էլիզաբետա Պալաջիի՝ բծավոր բորենիները գլխի ցնցման նմանատիպ ազդանշան են արձակում: Նրանց ձագերն իրենց ցեղակիցներին հրավիրում են գլուծը յուրօրինակ կերպով տմբտմբացնելու։ Այն նաև առյուծների հորանջն է հիշեցնում, որին պատասխանում են ցեղակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ