News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու որոշումը պայմանավորված է նրանով, որ զորախմբի մանդատը նախատեսում էր որոշակի տեսակի առաջադրանքների կատարում։ Այն բանից հետո, երբ հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, հարց առաջացավ, թե ինչ պետք է անի այնտեղ ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը։ Այս մասին ապրիլի 17-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

«Քննարկումներ եղան, որ, հնարավոր է, ժամանակի ընթացքում հայ բնակչության մի մասը վերադառնա այնտեղ։ Բայց արդեն ակնհայտ է, որ սրա վրա լուրջ հույս դնել չենք կարող։ Ուստի, հայ բնակչությանը պաշտպանելու խնդիրը վերանում է։

Ինչ-որ պահից եռակողմ ձևաչափը դադարեց գործել։ Եվ զորախմբի գործունեությունը սկսեց որոշվել Ռուսաստան-Ադրբեջան երկկողմ ձևաչափով։

Ըստ երևույթին, այժմ ակնհայտ է դարձել, որ միայն Ադրբեջանի կողմից այդ տարածքի ականազերծման և հետագա յուրացման կամ էլեկտրական ցանցի ստեղծման համար Ռուսաստանը կարիք չունի այնտեղ զորախումբ պահելու։ Ուստի որոշվեց, որ զորախումբը դուրս կբերվի նախքան նախապես որոշված ​​ժամկետը, այսինքն՝ մինչև 2025թ.-ը։

Ուկրաինական ուղղությամբ ոչինչ ավելորդ չի լինի՝ և՛ տեխնիկան, և՛ անձնակազմը։ Եվ եթե նույնիսկ այդ գործոնն առկա է, ապա դա որոշիչ դեր չի խաղում ռուսաստանցի խաղաղապահների՝ Ղարաբաղից դուրս բերելու հարցում, կարծում է փորձագետը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի շահն առաջին հերթին Հարավային Կովկասի (ՌԴ) սահմանային տարածաշրջանում իրավիճակի կայունացումն է։

«Այն (տարածաշրջանը - խմբ․) շատ կարևոր է: Տարածաշրջանում ապակայունացումը բացարձակապես չի բխում Ռուսաստանի շահերից, քանի որ այս ամենը անվտանգության լրացուցիչ սպառնալիքներ և մարտահրավերներ կբերի։ Խաղաղապահների տեղակայումն ուղղված էր հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը։ Այն կայունացավ, հետո իրավիճակն ընթացավ ոչ թե եռակողմ հայտարարության, այլ բանակցային այլ հարթակների տրամաբանությամբ։ Եռակողմ ձևաչափը փաստացի փլուզվեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած հանդիպումից հետո, երբ հայկական կողմը հրաժարվեց բոլոր պայմանավորվածություններից, որոնք նախկինում հօգուտ արևմտյան բանակցային հարթակի էին։ Այս ամենը 2022 թվականի հոկտեմբերին առաջացած հարթակների և ձևաչափերի հետևանք է»,- նշել է Կռիլովը։

Նա հիշեցրել է, որ այն ժամանակ ռուսական բանակը հետ  էր քաշվել Խարկովից և Կիևից և արդեն նահանջում էր Խերսոնից։

«Ըստ երևույթին, Հայաստանի ղեկավարությունը մտածեց, որ Ռուսաստանը պարտվում է Արևմուտքի հետ  առճակատման մեջ, և պետք է ավելի վճռականորեն անցնել նոր դաշնակիցների որոնմանը և կենտրոնանալ Արևմուտքի վրա։ Թերևս, սրանով կարելի է բացատրել այն, ինչ կատարվում է հիմա»,- եզրափակել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 17-ին հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղից ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերումը սկսվել է։

Խաղաղապահ զորախումբը տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիային։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ...
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
Պտուղները դեռ շարունակելու են դառը լինել...
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Ամենաշատ