News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել: Այս մասին Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով կիրանցիների եւ Փաշինյանի հանդիպման մասին:

 «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը, խավարի մեջ գորչծված խավարային գործերը անպատասխան չի մնալու»,-ասել է նա՝ նշելով, որ կիրանցիներըհ այնքան ազնիվ էին, որ հավատում էին մինչեւ վերջին վայրկյանը կառավարությանը։

 Նա նաեւ հայտարարել է, որ պայքարը շարունակելու են եւ ճշմարտությունը հաղթելու է ի վերջո:

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք…

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել: Այս մասին Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով կիրանցիների եւ Փաշինյանի հանդիպման մասին:

 «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։

Մենք թույլ չենք տալու դա, հստակ ասում եմ։ Ինչ արել եք՝ դրա պատասխանը պետք է տաք։ Անպատասխան չեն մնալու ձեր գործերը, խավարի մեջ գորչծված խավարային գործերը անպատասխան չի մնալու»,-ասել է նա՝ նշելով, որ կիրանցիներըհ այնքան ազնիվ էին, որ հավատում էին մինչեւ վերջին վայրկյանը կառավարությանը։

 Նա նաեւ հայտարարել է, որ պայքարը շարունակելու են եւ ճշմարտությունը հաղթելու է ի վերջո:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ