News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Ամենաբարձր (հինգերորդ) մակարդակի մագնիսական փոթորիկ է տեղի ունենում Երկրի վրա, նման բան վերջին անգամ եղել է 20 տարի առաջ, ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների արեւային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երկրի վրա տեղի է ունենում ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկ։ 20 տարվա ընդմիջումից հետո։ Մակարդակը՝ G5»,- ասել է Բոգաչովը։

Մինչ այդ նա «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել էր, որ ամենաբարձր մակարդակի մագնիսական փոթորիկը Երկրի վրա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին Արեւի վրա մի քանի բռնկումներից հետո։ Նրա խոսքով՝ պլազմայի չորս ամպերի մի մասը պետք է միաձուլվի էլ ավելի խոշոր օբյեկտում եւ հարվածի Երկրի մագնիսական դաշտին։ Գիտնականների կանխատեսումներով՝ հարվածի բարձրակետին փոթորկի մակարդակը պետք է կազմի G4.33։ Հավանականությունը, որ այն կհասնի G5-ի առաջին անգամ 2005-ից ի վեր՝ կազմում է 15 տոկոս։

Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանի սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկները համարվում են ամենաթույլը, դրանք գրեթե ոչ մի կերպ չեն ազդում էլեկտրական սարքերի աշխատանքի վրա։ G3 մակարդակը ուժեղ փոթորիկ է, այն ուղիղ ազդում է էներգահամակարգերի վրա եւ առաջացնում խափանումներ արբանյակային նավիգացիայի եւ ռադիոկապի համար։ Առավելագույն մակարդակը G5-ն է, որի ժամանակ հնարավոր են մասշտաբային խնդիրներ էլեկտրացանցի եւ արբանյակների ու ռադիոկապի աշխատանքի հետ կապված։

Ուժեղ մագնիսական փոթորիկների ժամանակ մարդիկ կարող են ունենալ գլխացավ, թուլություն զգալ, ճնշումը կարող է բարձրանալ, առաջանալ անքնություն։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ մագնիսական դաշտի տատանումների ժամանակ դանդաղում է մազանոթային արյան հոսքը, հյուսվածքներն ունենում են թթվածնային քաղց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ