News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արտտարածաշրջանային ուժերի մասին խոսելիս նկատի ունենք օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներ, որոնք (եթե ինչ-որ բան պատահի-խմբ.) դեմոգրաֆիական (և այլ - խմբ.) խնդիրների առաջ չեն կանգնի։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

«Օվկիանոսի այն կողմից գալիս են այստեղ և փորձում են որոշումներ կայացնել այս տարածաշրջանի ժողովուրդների համար»,- նշել է նա։

Մեհդի Սոբհանին պարզաբանել է, որ խոսքը եվրոպական որոշ երկրների եւ ԱՄՆ-ի մասին է։

Նա պարզաբանել է, որ տարածաշրջանային երկրներ են համարվում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

«Ռուսաստանը սահման ունի Կովկասի հետ, այն չի համարվում ոչ տարածաշրջանային երկիր»,- հավելել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել Հարավային Կովկասի երկրների գործերին ոչ տարածաշրջանային երկրների միջամտությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Երեւանում Նիկոլ Փաշինյանը...
«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական…
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Մենք նման բանակցություններ ենք ծրագրում Ալմաթիում։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր...
Նիկոլ Փաշինյանն այսօր Երեւանում հանդիպելու է կիրանցիների հետ
Թե կոնկրետ ովքեր են հանդիպելու, առայժմ հայտնի չէ…
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Ի՞նչ են անելու, էդ մարդկանց տեղափոխելո՞ւ են Երևան...
Ամենաշատ