News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի ծայր հյուսիսային տարածաշրջանը, որը Հյուսիսային բևեռային շրջանից վերև է, Եվրահանձնաժողովից թույլտվություն է խնդրել սահմանել առանձին ժամային գոտի՝ 26-ժամյա օրով:

Ըստ Politico-ի՝ Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ստացել է հարցումը, որով տարածաշրջանը ԵՄ ատյանին խնդրում է հանձնարարել Նորվեգիայի իշխանություններին հաստատել 26-ժամյա ժամային գոտու ստեղծումը՝ 24-ի փոխարեն:

Դիմումի նախաձեռնողը՝ Նորվեգիայի Վադսո Վենկե Պեդերսեն քաղաքի քաղաքապետը Politico-ին ասել է, որ ծրագիրը նպատակ ունի խթանելու տեղական արժեքները, ավելացնելու ընտանեկան ժամանակը և տարածաշրջան նոր բնակիչներ ներգրավելու։

Իհարկե, Պեդերսենն ինքն էլ հստակ չի պատկերացնում, թե ինչպես է գործնականում կիրառվելու 26-ժամյա օրը։

«Ժամերը 12-ից 13-ի կանցնեն: Հետո կտեսնենք՝ ոնց է դա տեղի ունենում: Ինձ թվում է՝ Եվրահանձնաժողովը հավանություն չի տա, ուստի մենք դեռ չենք մտածել բոլոր մանրամասների մասին»,- խոստովանել է նա։

Վադսոյի քաղաքապետը նաև հույս ունի, որ ավելի երկար օրերը մարդկանց կխրախուսեն տեղափոխվել Նորվեգիայի ամենահյուսիսային շրջան, որն «ավելի կարևոր է, քան երբևէ»՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի լույսի ներքո:

«Մեզ դուր է գալիս մեր ապրելակերպը և կարծում ենք, որ այն կարող է շատ հետաքրքրել հատկապես փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին»,- ասել է քաղաքապետը:

«Ըստ իս՝ դա ավելի հանգիստ ու ավելի լավ առօրյա կյանք կլինի, քան, օրինակ, մեծ քաղաքում»,-հավելել է քաղաքապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ