«Crocus City Hall»-ում փլատակների մաքրումն ամբողջությամբ կատարվում է ձեռքով, ծանր տեխնիկան չի կարող աշխատել, կռունկի թևերը բավարար չեն մետաղը բարձրացնելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Մոսկվայի «Ցենտրոսպաս» որոնողափրկարարական ստորաբաժանման ղեկավար Անդրեյ Թումանովը։
«Փլատակների մաքրման վթարային աշխատանքներն այս պահին շարունակվում են։ Փլատակները բարդ են... այստեղ գրեթե ամբողջությամբ քաոսայնորեն ցրված մետաղ է... գրեթե ամեն ինչ ստիպված ենք ձեռքով կտրել... ձեռքի գործիքներով, ոչ մի ծանր տեխնիկա տեղում չի կարող աշխատել»,- ասել է նա։