News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, եւս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն`նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը նորմալ չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել: Այս մասին այսօր` մայիսի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմմիի մենեջերը: Նրա խոսքով` հայկական պատվիրակությունը պատասխանը կիմանա Երեւանի ժամանակով 20.00-21.00-ին: Մենեջերը նշեց, որ նման նախադեպ եղել է, եւ 2009թ մի երկիր էր անցել եզրափակիչ, բայց եզրափակիչում այդ երկրի փոխարեն բոլորովին այլ երկիր է մասնակցել: Մենեջերը նաեւ նշեց, որ ամբողջ գերմանական մամուլը ողողված է այդ մասին հրապարակումներով:

Նշենք, որ երեկ՝ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները:

Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ հորիզոնականը, իսկ 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդ հորիզոնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ