News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը ներկայացրած Էմմիի սխալների պատճառն այն է, որ նա չափից ավելի շատ է լսում իր ծնողներին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 12-ին հայտարարել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը` անդրադառնալով «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչում Էմմիի ելույթին:

«Էմմիի երգը շատ ավելի լավն էր, քան նախորդ տարվա երգը: Եվա Ռիվասն ինչ էր, որ գնաց, նա մեզ համար ոչ մի բան էր»,- հայտարարել է կոմպոզիտորը, որի խոսքը լրացրել է ասուլիսի մեկ այլ մասնակից` երգչուհի Շուշան Պետրոսյանը` Եվա Ռիվասին համեմատելով «արտասահմանյան ծամոնի պես մի բանի» հետ:

Երգչուհու խոսքով` Էմմին քննադատաբար վերաբերելը դավաճանություն է, քանի որ նա շատ լավ է ելույթ ունեցել: «Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է նման ձեւով վերաբերել, քննադատել ամենայն մանրամասնությամբ` հագուստ, սանրվածքը եւ այլն: Աստված չանի` ձեզնից որեւիցէ մեկն անցներ այն փորձությունների միջով, որ անցավ Էմմին: Մի պարտության պատճառով նման վերաբերմունքը դավաճանություն ա ուղղակի:

22 տարեկան աղջիկ ա ի՞նչ եք ուզում ժողովուրդ»,- հայտարարել է Պետրոսյանը: (Էմմին ծնվել է 1984 թվականի ապրիլի 12-ին, հետեւապես 27 տարեկան է-NEWS.am): Պետրոսյանը նշել է, որ ի սկզբանե Էմմիին հորդորել է չմասնակցել մրցույթին: «Ասացի`մի գնա, սիրված երգչուհի ես, քեզ պետք ա՞»:

Ըստ Շուշան Պետրոսյանի`Էմմիի կատարման ժամանակ թերությունը եղել է բեք վոկալիստինը, ով երգչուհի Արփին է:

Երվանդ Երզնկյանն էլ ի հավելումն Շուշան Պետրոսյանի նշել է, որ իր համար անհասկանալի է հայ հասարակության վրաբերմունքը: Ինչպե՞ս կարող է մեկ ելույթից հետո մարդկանց վերաբերմունքը երգչուհու նկատմամբ միանգամից կտրուկ փոխվել»,-տարակուսեց կոմպոզիտորը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Էմմին մայիսի 10-ին տեղի ունեցած  «Եվրատեսիլ-2011» մրցույթի կիսաեզրափակիչում չհավաքեց անհրաժեշտ ձայներ եւ չկարողացավ անցնել  եզրափակիչ փուլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ