News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի ձախողումը հավանաբար պայմանավորված է SMS հաղորդագրությունների փոքրաթիվ լինելու, բայց ոչ՝ հանդիսատեսի կողմից երգը չհավանելու հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Եվրատեսիլ-Հայաստանի» մամուլի քարտուղար Տիգրան Դանիելյանը՝ ավելացնելով, որ փրոմոթուրերի ժամանակ եվրոպացիները հասցրել են սիրել «Boom-Boom»-ը։

«Այն, ինչ կատարվեց երեկ, իսկապես ցավալի էր։ Կատարման վերաբերյալ արձագանքները դրական էին։ Բայց ինչպես տեսաք, պարտվեց նաեւ ֆավորիտ համարվող Նորվեգիան։ Իսկ Հայաստանի՝ եզրափակիչ փուլ չանցնելը հետեւանք էր նրա, որ երեկվա մասնակից երկրներից շատերում հայեր այդքան էլ շատ չկային, հետեւաբար հաղորդագրություններն էլ քիչ էին։ Ինչ կարող ես անել, «Եվրատեսիլը» միշտ էլ անկանխատեսելի է եղել»,- նկատեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է զգում իրեն Էմմին երեկվա ձախողումից հետո, Տիգրան Դանիելյանն ասաց, որ այդ մասին տեղեկություններ չունի, որովհետեւ երեկվանից հետո չի զրուցել երգչուհու հետ։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց։

եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։

Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Ի դեպ, վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ:

Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն Հայաստանին բերեց 4-րդ հորիզոնականը: 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Եվա Ռիվասը 7-րդն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ