News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները հերթական բլեֆն արեցին` նախապես հայտարարելով, թե խորհրդարանական ընտրություններում կառաջադրեն նաեւ հայազգի թեկնածուների, սակայն դրժեցին իրենց խոստումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Նա նշեց, որ նախապես նման խոստումներ էին տվել ե’ւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ե’ւ թիվ մեկ ընդդիմադիր` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, ե’ւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունը ե’ւ հայերի նկատմամբ առավելագույնս հանդուրժողական վերաբերմունք ունեցող քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը:

Ըստ Իսպիրյանի`քրդական, իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցությունների կողմից թեկնածուներ չառաջադրելու մեջ որոշակի տարբերություններ կան: «Իշխանությունների  դեպքում դա շատ պարզ է. նրանք ցանկանում էին ապրիլի 24-ից առաջ մեղմել Ցեղասպանության հետ կապված ակտիվությունը, հայտարարելով, թե 50 տարի հետո առաջին անգամ հայազգի պատգամավորներ կլինեն խորհրդարանում, սակայն պարզվեց, որ դա բլեֆ էր»,-նկատեց փորձագետը: Նրա խոսքով` Թուրքիան այսպիսով ցույց տվեց, որ նախկինի պես անհանդուրժող է հայերի նկատմամբ, այլապես ձեւի համար գոնե մեկ հայազգի թեկնածու կառաջադրեր խորհրդարանական ընտրություններում:

Ի հակադրություն այդ ամենի, ըստ թուրքագետի, Էրդողանի կուսակցությունը Անկարայի 2-րդ ընտրատարածքից թեկնածու առաջադրեց Հայոց Ցեղասպանության հերքման մասին գիրք գրած  պատմաբանին` Սեյիթ Սերթչելիքին, ով հայերեն իմացող միակ թուրք պատմաբանն է: «Տվյալ անձը պետք է խորհրդարան մտնի, որպեսզի ավելի բարձր ամբիոնից քարոզի թուրքական մերժողականությունը Հայոց ցեղասպանության հարցում»,-նկատեց Իսպիրյանը:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ծնունդով Դերսիմից է, եւ նրա մայրն, ըստ թուրքական մամուլի, ունի հայկական արմատներ, պատգամավորության ցուցակից դուրս է թողել երդվյալ հակահայ պատգամավորներին: Այդ թվում` Ջանան Առըթմանին, ով հայտնի դարձավ Թուրքիայի նախագահ Գյուլի հայկական արմատների մասին իր հայտարարություններով:

Մյուս հակահայ պատգամավորը Օնուր Օյմենն է, ով «Ժողովրդա-հանարպետական» կուսակցության փոխնախագահն էր, ում Քըլըչդարօղլուն ոչ միայն դուրս թողեց կուսակցության կառավարող խորհրդից, այլ նաեւ պատգամավորության թեկնածուների ցուցակից: Օյմենն այն պատգամավորն է, ում Դերսիմում համարում են ֆաշիստ, քանի որ քրդական հարցի լուծման համար օրինակ էր բերել 1937-ի Դերսիմի կոտորածները։

Նշենք, որ Hurriyet Daily News-ը մոտ երկու ամիս առաջ հայտնել էր, թե 2011-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 7 հայ թեկնածու, որոնցից 6-ը կներկայացնեն քաղաքական կուսակցություններ, իսկ 1-ը կլինի անկախ թեկնածու։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտադիր է առաջադրել Մելքոն Քարաքյոշեի, Թաթոս Բեբեքի, Մարկար Եսայանի, Ջերրի Խրիմյանի եւ Պետրոս Շիրինօղլուի թեկնածությունները: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» («Գորշ գայլերի» քաղաքական թեւը) կուսակցությունը նախատեսում է առաջադրել Գեղամ Կարապետյանի թեկնածությունը։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրվելու է հայազգի Արեւ Ջեբեջին: Նա նշել է, որ պատգամավոր դառնալու դեպքում ներկայացնելու է Թուրքիայի շահերը, սակայն առաջին տեղում է լինելու տեղի հայ համայնքի խնդիրները։

Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011 թվականի հունիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ