News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դաշնային դատախազության տվյալներով, Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը անտոմս ուղևորի է հայտնաբերել ԱՄՆ Յուտա նահանգից թռիչքի պատրաստվող ինքնաթիռի զուգարանում, հայտնում է The Sacramento Bee-ն։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն, նա լուսանկարել է մի քանի ոչինչ չկասկածող ուղևորների հեռախոսներն ու նստեցման տոմսերը, մտել է ինքնաթիռ, այնուհետև օգտագործել իր հեռախոսը՝ նստելու համար, ցույց է տվել Սոլթ-Լեյք-Սիթիի միջազգային օդանավակայանի տեսահսկող սարքերի տեսագրությունների ստուգումը։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 17-ին։

ԱՄՆ-ի Յուտայի ​​շրջանային դատախազությունը հայտնել է, որ Տեխասի 26-ամյա բնակիչը մեղադրվում է առանց տոմսի ինքնաթիռ մուտք գործելու և մուտքի համար խարդախության դիմելու մեջ։

Տեխասի նահանգի Օսթին քաղաք թռչող ինքնաթիռ բարձրանալուց անմիջապես հետո ուղեկցորդուհին նկատել է, որ տղամարդը  բացում է վթարային սարքավորումների պահեստի դուռը:

Ուղեկցորդուհին նրան տարել է ինքնաթիռի առջևի մասի զուգարանը, հայտնել են դատախազները:

Այն բանից հետո, երբ բոլոր ուղևորները տեղավորվել են ինքնաթիռում, տղամարդն ուղղվել է ինքնաթիռի հետևի մաս և մտել մյուս զուգարանը:

Դատախազությունը հայտնել է, որ երբ տղամարդը դուրս է եկել զուգարանից, նա գրավել է ուղեկցորդուհու ուշադրությունը, որը հասկացել է, որ ինքնաթիռի բոլոր նստատեղերը զբաղված են։

Տղամարդը փորձել է զբաղեցնել արդեն զբաղեցրած տեղը, սակայն ուղեկցորդուհին հաստատել է, որ նստատեղը պատկանում է ուրիշ մարդու։

Այդ պահին ինքնաթիռն արդեն շարժվում էր դեպի թռիչքուղի:

Ուղեկցորդուհիները չեն կարողացել գտնել տղամարդու անունը կամ վավեր տոմսը ինքնաթիռի ուղևորների ցուցակում, ինչի պատճառով ինքնաթիռը վերադարձել է, հայտնել են դատախազները:

Տղամարդն իրավապահներին ասել է, որ «պետք է տուն գնար՝ իր ընտանիքին տեսնելու համար»։

Նա հայտնել է իշխանություններին, որ նախորդ օրը՝ մարտի 16-ին, իր ընկերն իրեն հյուրի տոմս է տվել Southwest Airlines-ի համար, որպեսզի կարողանա թռչել տուն, սակայն չվերթում տեղ չի եղել:

Southwest Airlines-ի հյուրի տոմսը թույլ է տալիս ուղևորներին ճանապարհորդել սպասման վիճակում, երբ չվերթում ազատ տեղեր են լինում։

Այժմ նա պետք է ներկայանա դատարան՝ լսելու մեղադրական եզրակացությունը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ