News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Ստամբուլում փակվում են հունական վարժարանները:

«Պատճառը հաճախող աշակերտների բացակայությունն է: Առաջինը փակվել է Բերայի հարեւան Քուրթուլուշ թաղամասի հունաց տարրական դպրոցը: Հույն համայնքի պահանջով փակված այս դպրոցը նախադեպ է հանդիսացել Թուրքիայի կրթության նախարարության համար, որն էլ իր նախաձեռնությամբ որոշել է Ստամբուլում փակել եւս 2 դպրոց, որոնցից մեկը հույն օրիորդաց լիցեյն է:

Ստամբուլում փակված հունաց վարժարանները կարող են օրինակ ծառայել ազգային փոքրամասնություններին պատկանող մնացած 13 դպրոցների համար, որոնք նույնպես մնացել են առանց աշակերտի: Քանի որ Թուրքիայում ազգային փոքրամասնություն ասելով բացի հույներից հասկանում են հայերին եւ հրեաներին, ուստի մնում է ենթադրել, որ փակման ենթակա դպրոցների շարքում են նաեւ Պոլսո հայկական վարժարանները:

Համենայն դեպս հույն համայնքի ներկայացուցիչ Լակի Վինգասը գոհունակությամբ է արտահայտվել դպրոցների փակման առնչությամբ, քանի որ դրանով համայնքը ձերբազատվում է դրանց պահպանման նյութական եւ բարոյական հոգսերից: Նա ասել է. «Ուրախ ենք, որ փակվեցին տարիներ շարունակ աշակերտի բացակայության պատճառով գործելու հնարավորությունից զուրկ դպրոցները: Ունենք դպրոցներ, որոնք 30-40 տարի շարունակ մնում են առանց աշակերտի: Քադի գյուղի հույն տարրական դպրոցը ցավոք ընդամենը մեկ աշակերտ ունի, իսկ Բույուքադայինը (Իշխանաց 4 կղզիներից խոշորագույնը)` երկու»: Վերջում Վինգասն ասել է, որ համայնքը պատրաստվում է փակված դպրոցների շենքը որպես թանգարան, մշակույթի տուն կամ հյուրանոց օգտագործել:

Ի դեպ, ներկայումս Ստամբուլում բնակվում է շուրջ 2,5 հազար հույն, հունական համայնքն ունի ավելի քան 40 վարժարան, իսկ աշակերտների թիվը 220 է»,- գրում է «Ազգ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ