News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից, Թուրքիայից հանձնարարական է եկել, որ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ, գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ «Ալիևը զանգել է իր այստեղ նստած գանձին, ասել է Համբիկ Սասունյանին բերման ենթրակել»: Համբիկ Սասունյանին կարող են բերման ենթարկել թուրքերին ու ադրբեջանցիները, մեկ էլ կարմիր բերետավորները։ Հանձնարարարական են ստացել, որ պետք է ազգային մարդկանց բերման ենթարկեն»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ տարեցներին, երեխաներին, կանանց բռնի բերման են ենթարկում. «Սրանք կարմիր գծեր ունե՞ն»։

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ