News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ` ի նշան բողոքի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռուսաստանյան այցելության, իրենց հայտարարությունը զետեղել են դագաղի մեջ, որի վրա գրել են «Ռուսաստանի Դաշնության դեսպանատան փոստարկղ` ռուս-թուրքական պայմանագրի համար» եւ թողել այն դեսպանատան առջեւ:

Երբ ակցիայի մասնակիցները հեռացան, ոստիկանության աշխատակիցները վերցրին դագաղն ու դրեցին «Արդշինինվեստբանկի» պատերի տակ:

Նշենք, որ այսօր երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա էին անում` նկատելով, որ Էրդողանի այցի հենց այդ ժամկետին համաձայնելով, Ռուսաստանի իշխանությունները դավաճանել են իրենց ռազմավարական գործընկեր Հայաստանի ազգային զգացմունքները: Ցուցարարները «Էրդողան=Աթաթուրք, Մեդվեդեւը` Լենի՞ն» եւ այլ գրառումներով պաստառներ էին տանում: Նրանք նաեւ «ամոթ» են վանկարկել:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Ամենաշատ