News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ՝ կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի գլխավորությամբ։

Կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կոպտորեն խախտելով ՀՀ սահմանադրության 6-րդ, 116-և և 205-րդ հոդվածների պահանջները, դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից, ուստի ներկայումս Տավուշի մարզում ընթացող գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է։

Նորայր Նորիկյանը նկատեց, որ առանց ԱԺ կողմից վավերացված կանոնագրքի տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն. «Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր կամ պայմանագիր ենթակա է վավերացման ԱԺ-ի կողմից»:

Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով։

«Ընթացող գործընթացը միակողմանի զիջում է, Ադրբեջանը ստանում է տարածքներ, Հայաստանը՝ ոչինչ՝ ակնկալելով բացառապես Ալիեւի ողորմածությունը: Այդպես հնարավոր է մի դեպքում, երբ գործող իշխանությունը հայտնվել է փակուղային իրավիճակում, չգիտի իր անելիքը, եւ փորձում է 6-ամյա ձախողումներն արդարացնել թավշյա խաղաղության շղարշի տակ:

Գործող իշխանության միակ «դաշնակիցը» մնացել է մինչեւ վերջ ողնաշարը ջարդված հասարակության անտարբերությունը: Սակայն հասարակության լռությունը գործող իշխանության հետ համաձայն լինել չէ: Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որ դուք անկարող եք որեւէ համակարգային խնդիր լուծել: Չեք հասկանում, որ դուք ի վիճակի չեք կատարել ձեր թիվ մեկ եւ հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը»,- հայտարարեց Նորիկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ հանրապետությամբ։ Այսօր ճանապարհներ էին փակվել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ. 168.am
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Այս օրերին կարողացել են Կիրանցի վարչական ղեկավարին ու բնակչությանը համոզել, որ սահմանազատման...
«Հրապարակ». Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն
Մեզ ասացին, որ երեկ երեկոյան Փարաքարի վարչական ղեկավարն անձամբ է հավաք արել, արցախցիներին...
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման...
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Երեկ Փաշինյանը հիշել էր 2018-ի գաղտնալսման պատմությունը եւ նոր մեղադրանքներ...
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի...
Ամենաշատ